Ռազմական տեխնիկա արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Իրանից
https://parstoday.ir/hy/news/iran-i209946-Ռազմական_տեխնիկա_արտահանող_երկրները_ցանկություն_են_հայտնում_ռազմական_տեխնիկա_գնել_Իրանից
ԻԻՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ռազմական գրասենյակի ղեկավարն ասել է. «Իրանը հասել է պաշտպանունակության այնպիսի մակարդակի, որ երբեմն առաջադեմ զենք արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Թեհրանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 05:55 Asia/Tehran
  • Ռազմական տեխնիկա արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Իրանից

ԻԻՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ռազմական գրասենյակի ղեկավարն ասել է. «Իրանը հասել է պաշտպանունակության այնպիսի մակարդակի, որ երբեմն առաջադեմ զենք արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Թեհրանից»:

Բրիգադի գեներալ  Մուհամմեդ Շիրազին հայտարարել է. «Ներքին կարողությունների վրա հենվելն Իրանին հնարավորություն տվեց հաղթել Իրաքի կողմից պարտադրված ութամյա  պատերազմում՝ առանց հույսը դնելու օտար երկրների վրա»:
Նա նշել է. «Ժամանակին Իրանն իր պաշտպանական կարիքները բավարարում էր այլ երկրներից, սակայն այսօր՝ Իսլամական հեղափոխությունից չորս տասնամյակ անց, Իսլամական Հանրապետությունը հասել է պաշտպանունակության այնպիսի մակարդակի, որ երբեմն առաջադեմ զենք արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Թեհրանից»: 
Բրիգադի գեներալ Շիրազին ասել է. «Ռազմական սպառազինության ոլորտում ինքնաբավությունը վկայում է ԻԻՀ կարողությունների մասին, քանի որ իրանցի երիտասարդները կանգնում են մահվան դեմ՝ հանուն ժողովրդի անվտանգության, խաղաղության և բարօրության»:
Նա հավելել է. «Իրանցի գիտնականները մեծ հաջողություններ են գրանցել և նույնիսկ երկինքն են նվաճել»։