Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիա Ռայիսիի այցի հետաձգման պատճառը
https://parstoday.ir/hy/news/iran-i209958-Իրանի_ԱԳՆ_ն_հայտնել_է_Թուրքիա_Ռայիսիի_այցի_հետաձգման_պատճառը
Al-Mayadeen-ին տված հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Նախագահի պաշտոնական այցը Թուրքիա պետք է կայանար ավելի վաղ, սակայն Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման պատճառով, երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  այցը տեղի  ունենա մի քանի օրից, և  առաջնահերթությունը տրվել է Անվտանգության խորհրդի նիստին»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 07:18 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիա Ռայիսիի այցի հետաձգման պատճառը

Al-Mayadeen-ին տված հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Նախագահի պաշտոնական այցը Թուրքիա պետք է կայանար ավելի վաղ, սակայն Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման պատճառով, երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  այցը տեղի  ունենա մի քանի օրից, և  առաջնահերթությունը տրվել է Անվտանգության խորհրդի նիստին»։

Նշելով, որ, որ Սիոնիստական ռեժիմը մտադիր է միջուկային զենք կիրառել, Աբդոլլահյանը հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է լուրջ վերաբերվի այս հարցին և զինաթափի Իսրայելի օկուպացիոն ռեժիմին։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Անհրաժեշտ է ձևավորել միջազգային դատարանը, որը կզբաղվի այս ռեժիմի ռազմական հանցագործություններով և պատասխանատվության կենթարկի այն մարդկանց, ովքեր հանցագործություններ են կատարել այս պատերազմի ընթացքում և թիրախավորել խաղաղ բնակիչներին»: