ԻԻՀ առաջնորդ. Տարածաշրջանի նոր քաղաքական աշխարհագրության կոորդինատների առանցքը Դիմադրության կորիզներն են
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, -«Դիմադրության կորիզները փոխում են տարածաշրջանի ճակատագիրը, որի օրինակներից մեկը Ալ-Աղսայի փոթորիկն է»։
Այաթոլլահ Խամենեին այսօր (չորեքշաբթի) Իրանի հազարավոր «Բասիջի» աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արևմտյան Ասիայի քաղաքական աշխարհագրության քարտեզը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում և Պաղեստինում փոխելու ամերիկացիների ձախողված ծրագրին։

Այաթոլլահ Խամենեին թվարկելով Արևմտյան Ասիայի նոր և ձևավորվող քարտեզի առանձնահատկությունները, ասել է,- «Նոր Արևմտյան Ասիայի առաջին առանձնահատկությունը «ապաամերիկանացումն է, որը նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գերակայության ժխտում», ինչը, իհարկե, չի նշանակում ԱՄՆ-ի հետ երկրների միջև քաղաքական հարաբերությունների խզում, այլ ավելի շուտ նշանակում է ԱՄՆ-ի քաղաքական իշխանության և գերակայության վերացում, և ինչպես տեսնում ենք, 100 տոկոսով ԱՄՆ-ի ենթակայության տակ գտնվող որոշ երկրներ ևս տարաձայնություն ունեն այդ երկրի հետ»։
Նշելով, որ երկար տարիներ ԱՄՆ-ն տարածաշրանում գերիշխելու նպատակով փորձել է ուժեղացնել Սիոնիստական ռեժիմին և երկրներին խրախուսել այդ ռեժիմի հետ հարաբերություններ հաստատել, մեծարգո առաջնորդը հավելել է,- «Տարածաշրջանի ապաամերիկանացման հստակ և ակնհայտ նշան է «Ալ-Աղսայի փոթորիկ» պատմություն կերտող իրադարձությունը, որը թեև Սիոնիստական ռեժիմի դեմ էր, բայց դա ապաամերիկանացման ուղղությամբ է,քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունների աղյուսակը խառնվել է, և դրա շարունակմամբ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունների աղյուսակը կվերանա»։

«Տարածաշրջանում կեղծ և պարտադրված երկվությունների խաթարումը» նոր Արևմտյան Ասիայի մեկ այլ հատկանիշն է, որին անդրադարձել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ասելով,- ««Արաբ և ոչ արաբ», «շիա և սուննի» երկվությունները և շիաական կիսալուսնի առասպելը թերարժևորվել են, որի վառ օրինակը կարելի է տեսնել Պաղեստինի դեպքում, քանի որ «Ալ-Աղսայի փոթորիկ»-ի ընթացքում և դրանից առաջ, պաղեստինցիներին ամենամեծ օգնությունը ցուցաբերել են արաբ և ոչ արաբ շիաները»։
Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.- «Ի տարբերություն այդ պարտադրված երկվություններին, տարածաշրջանում տիրել է նոր երկվություն, որը կոչվում է «դիմադրություն և հանձնում», և այսօր տարածաշրջանում հստակ շարժում է Դիմադրությունը, որը նշանակում է չտրվել «զոռբայությանը, մաքսիլամսիտական պահանջներին և ԱՄՆ միջամտությանը»։

Նա նոր և զարգացող Արևմտյան Ասիայի մեկ այլ հատկանիշ է համարել «Պաղեստինի հարցի լուծումը» և հավելել. -«Աստծո կամքով Պաղեստինի հարցը ընթանում է լուծման ուղղությամբ, այն է՝ պաղեստինյան ինքնիշխանության պետության ստեղծումը Պաղեստինի ամբողջ տարածքում»:
Անդրադառնալով Պաղեստինի համար Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ընդունելի ու քաղաքակիրթ նախագծին ու տրամաբանությանը, որն է պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումը, գերագույն առաջնորդն ասել է,-«Բացի օկուպանտներից, բոլոր պաղեստինցիները, լինեն նրանք Պաղեստինի բնակիչներ , թե հարևան երկրների , ճամբարների և այլ տարածքների բնակիչներ, պետք է կարողանան տեսակետ հայտնել Պաղեստինի կառավարման վերաբերյալ: Իհարկե, ոմանք ասում են, որ Սիոնիստական ռեժիմը չի համաձայնելու, բայց այս կամքը պետք է պարտադրել նրան, և եթե այս ծրագրին հետևեն, և տա Աստված, որ այդպես լինի, և եթե Դիմադրության կորիզները լրջորեն հետևեն իրենց կամքին և վճռականությանը, այդ նպատակն իրականություն կդառնա»։

Անդրադառնալով Պաղեստինի հարցը լուծելու համար հրեաներին ու սիոնինստներին ծովը նետելու կապակցությամբ աշխարհում որոշ մարդկանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը կեղծ տեսակետ վերագրելուն, մեծարգո առաջնորդն ընդգծել է,- «Իսլամական Հանրապետության կարծիքը որևէ մեկին ծովը նետելը չէ, այլ այս երկիրը համոզված է,որ պետք է պետություն ստեղծվի Պաղեստինի ժողովրդի ձայնով, և նման անձանց մասին էլ այդ պետությունը որոշում կայացնի»։
Վերջում Այաթոլլահ Խամենեին նշել է. «Ալ-Աղսայի փոթորիկը հնարավոր չէ մարել, և, տա Աստված,որ այս իրավիճակը ևս չի շարունակվի»։