Իրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արձագանքել Իսրայելի միջուկային սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i209986-Իրանը_կոչ_է_արել_Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալությանը_արձագանքել_Իսրայելի_միջուկային_սպառնալիքներին
Ի պատասխան Իսրայելի վարչապետի միջուկային սպառնալիքների՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատու է ցանկացած միջադեպի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 14:05 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արձագանքել Իսրայելի միջուկային սպառնալիքներին

Ի պատասխան Իսրայելի վարչապետի միջուկային սպառնալիքների՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատու է ցանկացած միջադեպի համար։

Մոհամմեդ Էսլամին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում ասել է. «Ցանկացած միջադեպի պատասխանատվությունը կրում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, քանի որ Սիոնիստական ​​ռեժիմը չի ստորագրել NPT-ի և երաշխիքների համաձայնագրերը, և այսօր այդ ռեժիմը սպառնում է աշխարհին ատոմային ռումբով»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է. «Այսօր առավել քան երբևէ բացահայտվում է Սիոնիստական ​​ռեժիմի բնույթը»։

Էսլամին պարզաբանել է. «Այսօր ամբողջ աշխարհում մարդիկ իրենց գիտակցությամբ աջակցում են ճնշված Պաղեստինին՝ առավել քան երբևէ խայտառակելով Սիոնիստական ​​ռեժիմին:

Էսլամին հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ միջազգային կազմակերպությունները կլինեն արդյունավետ և բառիս բուն իմաստով  կապահովեն միջազգային խաղաղությունն և անվտանգությունը։