Պաղեստինի ժողովրդի դիմադրության շնորհիվ թշնամիները հայտնվել են ճարահատյալ վիճակում․Ռայիսի
https://parstoday.ir/hy/news/iran-i210034-Պաղեստինի_ժողովրդի_դիմադրության_շնորհիվ_թշնամիները_հայտնվել_են_ճարահատյալ_վիճակում_Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-« Պաղեստինի ժողովրդի դիմադրության շնորհիվ թշնամիները հայտնվել են ճարահատյալ վիճակում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2023 13:29 Asia/Tehran
  •  Պաղեստինի ժողովրդի դիմադրության շնորհիվ թշնամիները հայտնվել են ճարահատյալ վիճակում․Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-« Պաղեստինի ժողովրդի դիմադրության շնորհիվ թշնամիները հայտնվել են ճարահատյալ վիճակում»։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Թեհրանի հարավ-արևմուտքում  գտնվող Փարանդի  մետրոյի կայարանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում  նշելով,որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Պաղեստինի տոկուն ու համբերատար ժողովրդի հզորության ու արժանապատվության ցուցադրություն է, և նրա դիմադրության շնորհիվ թշնամին հայտնվել է ճարահատյալ վիճակում, ասել է,-«Մի կողմից կանանց ու երեխաների սպանությունը վկայում է Դիմադրության մարտիկների դիմաց թշնամու ճարահատյալ լինելու մասին, և մյուս կողմից աշխարհի ժողովուրդների մոտ խոր ատելություն է առաջացել մի ռեժիմի նկատմամբ, որն սպանել է ավելի քան հինգ հազար անմեղ ու անպաշտպան երեխաների»։

Ռայիսին բարձր գնահատելով Իրանի  ժողովրդի դիմադրությունը թշնամու ճնշման դիամց,ասել է,- Այն առաջընթացը, որին ականատես ենք այսօր, Իրանի ժողովրդի դիմադրության արդյունքն է։ Այս զարգացումները Աստծո կամքով բասիջի և ջիհադի ոգով կատարված աշխատանքի և ջանքերի  արդյունք են»։

Փարանդը գտնվում է Թեհրանի հարավ-արևմուտքից 30 կմ հեռավորության վրա,Թեհրան-Սավեհ մայրուղու ճանապարհին և լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի  մոտ։