Պաղեստինի ժողովրդի դիմադրության շնորհիվ թշնամիները հայտնվել են ճարահատյալ վիճակում․Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-« Պաղեստինի ժողովրդի դիմադրության շնորհիվ թշնամիները հայտնվել են ճարահատյալ վիճակում»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Թեհրանի հարավ-արևմուտքում գտնվող Փարանդի մետրոյի կայարանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշելով,որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Պաղեստինի տոկուն ու համբերատար ժողովրդի հզորության ու արժանապատվության ցուցադրություն է, և նրա դիմադրության շնորհիվ թշնամին հայտնվել է ճարահատյալ վիճակում, ասել է,-«Մի կողմից կանանց ու երեխաների սպանությունը վկայում է Դիմադրության մարտիկների դիմաց թշնամու ճարահատյալ լինելու մասին, և մյուս կողմից աշխարհի ժողովուրդների մոտ խոր ատելություն է առաջացել մի ռեժիմի նկատմամբ, որն սպանել է ավելի քան հինգ հազար անմեղ ու անպաշտպան երեխաների»։
Ռայիսին բարձր գնահատելով Իրանի ժողովրդի դիմադրությունը թշնամու ճնշման դիամց,ասել է,- Այն առաջընթացը, որին ականատես ենք այսօր, Իրանի ժողովրդի դիմադրության արդյունքն է։ Այս զարգացումները Աստծո կամքով բասիջի և ջիհադի ոգով կատարված աշխատանքի և ջանքերի արդյունք են»։
Փարանդը գտնվում է Թեհրանի հարավ-արևմուտքից 30 կմ հեռավորության վրա,Թեհրան-Սավեհ մայրուղու ճանապարհին և լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ։