Ամիր Աբդոլլահյան. Իսլամական երկրները պետք է մեծացնեն սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն Օմանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Գազայի վերջին զարգացումներին:
Նա նշել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների վերսկսումը ցույց է տալիս այս կեղծ ռեժիմի անտարբերությունը միջազգային կոչերի և համաշխարհային հասարակական կարծիքի նկատմամբ: Իսլամական երկրները պետք է մեծացնեն սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Անցյալ շաբաթ Բեյրութ կատարած իմ այցի ժամանակ Դիմադրության առաջնորդներն ասում էին, որ եթե Իսրայելը վերսկսի հարձակումները, պատասխանը լինելու է ավելի կոշտ, քան նախկինում»։
Օմանի սուլթանության ԱԳ նախարար Սեյյեդ Բադր ալ Բուսաիդին ցավալի է որակել պատերազմի վերսկսումը և տարածումը տարածաշրջանում։
Կողմերն ընդգծել են տևական հրադադարի հաստատման և Գազայի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև այդ կախակցությամբ միջազգային հանրության արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։