Ամիր Աբդոլլահյան. Իսլամական երկրները պետք է մեծացնեն սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i210104-Ամիր_Աբդոլլահյան._Իսլամական_երկրները_պետք_է_մեծացնեն_սիոնիստների_հանցագործությունները_դադարեցնելուն_ուղղված_ջանքերը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն Օմանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Գազայի վերջին զարգացումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 05:55 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իսլամական երկրները պետք է մեծացնեն սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն Օմանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Գազայի վերջին զարգացումներին:

Նա նշել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների վերսկսումը ցույց է տալիս այս կեղծ ռեժիմի անտարբերությունը միջազգային կոչերի և համաշխարհային հասարակական կարծիքի նկատմամբ: Իսլամական երկրները պետք է մեծացնեն սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Անցյալ շաբաթ Բեյրութ կատարած իմ այցի ժամանակ Դիմադրության առաջնորդներն ասում էին, որ եթե Իսրայելը վերսկսի հարձակումները, պատասխանը լինելու է ավելի կոշտ, քան նախկինում»։

Օմանի սուլթանության ԱԳ նախարար Սեյյեդ Բադր ալ Բուսաիդին ցավալի է որակել պատերազմի վերսկսումը և տարածումը տարածաշրջանում։

Կողմերն ընդգծել են տևական հրադադարի հաստատման և Գազայի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև այդ կախակցությամբ միջազգային հանրության արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։