Այսօր Միրզա Քուչակ Խանի հիշատակի օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i210114-Այսօր_Միրզա_Քուչակ_Խանի_հիշատակի_օրն_է
Միրզա Յունեսը, ով հայտնի է Միրզա Քուչակ Խան Ջանգյալի անունով, ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Իրանի Գիլան նահանգի մարզկենտրոն Ռաշթում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 06:30 Asia/Tehran
  • Այսօր Միրզա Քուչակ Խանի հիշատակի օրն է

Միրզա Յունեսը, ով հայտնի է Միրզա Քուչակ Խան Ջանգյալի անունով, ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Իրանի Գիլան նահանգի մարզկենտրոն Ռաշթում:

Միրզա Քուչակ Խանը սկսել է օտարերկրացիներից Իրանի փրկության շարժումը, պայքարելով իմպերիալիզմի դեմ և մերժելով ցարական Ռուսաստանին ու Բրիտանիան:

Նա Իրանում հիմնեց առաջին Ժողովրդական Հանրապետությունը։ Նրա շարժումը ստացավ «Անտառի շարժում» անունը: Շարժման նպատակներն էին գաղութատիրության դեմ պայքարը, գյուղատնտեսական հողերի բարեփոխման ծրագիրը, ֆեոդալիզմի վերացումը, գործարանների հիմնումը, որոնց շահույթը բաժանվում էր նաև աշխատակիցների միջև:

Միրզա Յունեսը ցանկանում էր երկրում ձևավորել ազգային կառավարություն՝ հիմնված խորհրդարանի ու ժողովրդի վրա:

Միրզա Քուչակ Խանը նահատակվել է 1921 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Թալեշի լեռներում տեղի ունեցած ձնաբքի հետևանքով: