Իրանի տարածքով 11 մլն տոննա ապրանքի տարանցում 8 ամսվա ընթացքում
Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է. «Վերջին 8 ամսում Իրանի տարածքով արտասահմանյան տարանցման ծավալը հասել է 10,919,000 տոննայի, ինչը ցույց է տալիս 19,58% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։
Ըստ իրանական մաքսային ծառայության հայտարարության՝ քաշային առումով վերջին 8 ամիսների ընթացքում արտասահմանյան տարանցման հիմնական սկզբնակետը եղել են Բանդար Աբասի «Շահիդ Ռաջայի» անվան հատուկ գոտու, Փարվիզ-Խանի, Բաշմաղի, Բազարգանի, Բիլեհ-Սավարի, Բանդար-Լանգեի, Ջոլֆայի, Սարխսի, Աստարայի և Աստարա նավահանգստի հատուկ տնտեսական գոտու 10 մաքսակետերը։
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով փոխնախարար Մեհդի Սաֆարիի խոսքերով, Իրանի աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանից կարող է անցնել 60 միլիոն տոննա տարանցիկ բեռ, ինչը պետք է հաշվի առնեն սահմանամերձ նահանգներում։
Անդրադառնալով Իրանի 13-րդ շրջանի կառավարության ռազմավարությանը հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման գործում՝ Սաֆարին հստակեցրել է, որ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ հարևանների հետ առևտրային հարաբերությունների զարգացման նպատակով հարթակ ստեղծելու համար։