Իրանի տարածքով 11 մլն տոննա ապրանքի տարանցում 8 ամսվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/iran-i210140-Իրանի_տարածքով_11_մլն_տոննա_ապրանքի_տարանցում_8_ամսվա_ընթացքում
Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է. «Վերջին 8 ամսում Իրանի տարածքով արտասահմանյան տարանցման ծավալը հասել է 10,919,000 տոննայի, ինչը ցույց է տալիս 19,58% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 15:18 Asia/Tehran
  • Իրանի տարածքով 11 մլն տոննա ապրանքի տարանցում 8 ամսվա ընթացքում

Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է. «Վերջին 8 ամսում Իրանի տարածքով արտասահմանյան տարանցման ծավալը հասել է 10,919,000 տոննայի, ինչը ցույց է տալիս 19,58% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։

 

 Ըստ իրանական մաքսային ծառայության հայտարարության՝ քաշային առումով վերջին 8 ամիսների ընթացքում արտասահմանյան տարանցման հիմնական սկզբնակետը եղել են Բանդար Աբասի «Շահիդ Ռաջայի» անվան հատուկ գոտու, Փարվիզ-Խանի, Բաշմաղի, Բազարգանի, Բիլեհ-Սավարի, Բանդար-Լանգեի, Ջոլֆայի, Սարխսի, Աստարայի և Աստարա նավահանգստի  հատուկ տնտեսական գոտու 10 մաքսակետերը։

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով փոխնախարար Մեհդի Սաֆարիի խոսքերով, Իրանի աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանից կարող է անցնել 60 միլիոն տոննա տարանցիկ բեռ, ինչը պետք է հաշվի առնեն սահմանամերձ նահանգներում։

Անդրադառնալով Իրանի 13-րդ շրջանի կառավարության ռազմավարությանը հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման գործում՝ Սաֆարին հստակեցրել է, որ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ հարևանների հետ առևտրային հարաբերությունների զարգացման նպատակով հարթակ ստեղծելու համար։