Ռայիսի. Սիոնիստական ռեժիմը շարունակում է ԱՄՆ-ի աջակցությամբ հանցագործություններ կատարել Գազայում
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսզրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ և խախտելով ավելի քան 400 միջազգային բանաձևեր, Գազայի պատերազմի սկզբից ի վեր, Սիոնիստական ռեժիմը Հիրոսիմայի ոճրագործության մասշտաբով յոթ ատոմային ռումբ է նետել Գազայի ժողովրդի վրա»:
vԻրանի նախագահը նշել է. «Պաղեստինի ժողովրդի վերաբերյալ ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար, աշխարհի պաշտոնյաները և երկրների ղեկավարները պետք է մանրամասն վերլուծեն, թե ինչ է կատարվել այդ ճնշված ժողովրդի հետ այս տասնամյակների ընթացքում, և ծանոթանան այս պատմությանն ու իմանան ճշմարտությունը: Դա բարդ և դժվար գործ չէ»:
Ռայիսին նշել է, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, կարող են ուղղակիորեն դիտարկել Պաղեստինի ժողովրդի իրավունքին աջակցելու մակարդակը՝ իրենց երկրներում հանրաքվեներ անցկացնելով։ Սակայն որոշ արևմտյան երկրները շատ են վախենում նման հանրաքվեի անցկացումից»։
Նշելով, որ Իրանի միջուկային գործունեության մասին որոշ եվրոպական վերջին հայտարարությունն անհիմն է, Ռայիսին հավելել է. «Հարց է ծագում, թե միջազգային ո՞ր կազմակերպությունն է վերահսկում Սիոնիստական ռեժիմի միջուկային գործունեությունը, և ո՞ր կազմակերպությունն է թույլ տվել այս ռեժիմին ունենալ միջուկային մարտագլխիկներ, որոնցով այսօր սպառնում են Գազայի ժողովրդին»:
Հեռախոսազրույցում, Ճապոնիայի վարչապետը բարձր է գնահատել Ռայիսիի դիրքորոշումը Գազայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մտահոգություն հայտնելով այս տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և ընդգծել խաղաղ բնակիչների վրա հարձակումները դադարեցնելու և հումանիտար օգնություն ուղարկելու անհրաժեշտություն: