ԻԻՀ փոխոստիկանապետ. Երկրի սահմաններն անվտանգ են
Դեկտեմբեր 04, 2023 06:02 Asia/Tehran
Իլամ նահանգ կատարած այցի ժամանակ, ԻԻՀ փոխոստիկանապետ, գեներալ Ղասեմ Ռեզաին ասել է. «Երկրի սահմաններին հաստատված է կայուն անվտանգություն և խաղաղություն»։
Նա նշել է. «Արդյունավետ քայլեր են իրականացվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: Վերջին ամիսների ընթացքում երկրի սահմաններից այդ կապակցությամբ որևէ հաղորդում չի ստացվել»:
Իարնի փոխսոտիկանապետը հավելել է. «Իրանի և Իրաքի միջև ընդհանուր սահմանը վերահսկվում է՝ օտարերկրյա քաղաքացիների և մաքսանենգների անօրինական տեղաշարժը կանխելու նպատակով»: