Գեներալ-մայոր Բաղերի. Տարածաշրջանում անվտանգությունը կհաստատվի է միայն հարևան երկրների միասնության արդյունքում
https://parstoday.ir/hy/news/iran-i210196-Գեներալ_մայոր_Բաղերի._Տարածաշրջանում_անվտանգությունը_կհաստատվի_է_միայն_հարևան_երկրների_միասնության_արդյունքում
Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԳՇ պետն ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգությունը կհաստատվի միայն հարևան երկրների միասնության արդյունքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 06:17 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի. Տարածաշրջանում անվտանգությունը կհաստատվի է միայն հարևան երկրների միասնության արդյունքում

Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԳՇ պետն ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգությունը կհաստատվի միայն հարևան երկրների միասնության արդյունքում։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կիրակի օրը Բաղդադում հանդիպել  է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ։
Շնորհակալություն հայտնելով Իրաքի կառավարությանը՝ Իրաքյան Քւրդիստանի հակահեղափոխական զինված խմբավորումներին զինաթափելու հրամանի կապակցությամբ, որին հաջորդեց անվտանգության ոլորտում համաձայնագրի ստորագրումը, Բաղերին հավելել է. «Ակնկալվում է, որ այդ խմբերի զինաթափման գործընթացը կիրականացվի մինչև վերջ»: 
Անդրադառնալով երկու երկրների կրոնական, մշակութային և պատմական ընդհանրություններին, Բաղերին ասել է. «Տարածաշրջանում օտար ուժերի, հատկապես ամերիկացիների ներկայությունն անապահովության և անկայունության պատճառն է»:
Նշելով, որ Պաղեստինի հարցը տարածաշրջանի ու իսլամական աշխարհի ամենակարեւոր խնդիրն է, Բաղերին հավելել է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը ցնցեց Սիոնիստական ռեժիմի սասանված հիմքերը և այդ փաստը բացահայտեց աշխարհի համար»: