Թեհրանում բացվել է ԵԱՏՄ երկրորդ հատուկ ցուցահանդեսը
ԵԱՏՄ, ՇՀԿ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, Թեհրանի միջազգային ցուցահանդեսի մշտական վայրում այսօր բացվել է ԵԱՏՄ երկրորդ հատուկ ցուցահանդեսը, որը տևելու է երեք օր:
Այս ցուցահանդեսում իրանական և արտասահմանյան ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը արդյունաբերական, հանքարդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել մասնագիտացված կոնֆերանսներ՝ առևտրային և ենթակառուցվածքային հարցերի, այդ թվում՝ տրանսպորտի, դրամավարկային և բանկային, մաքսային, առևտրային պայմանագրերի, գիտական համագործակցության, զբոսաշրջության թեմաներով:
ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է. «Առաջին փուլում Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի կնքմամբ և մոտ ապագայում այս համաձայնագրի՝ ազատ առևտրի համաձայնագրի փոխակերպմամբ, այս երկրների հետ առևտրային փոխանակումների ծավալը կավելանա»։
Իրանի «Արաս» ազատ գոտի» կազմակերպության տնտեսական և ներդրումային հարցերով փոխնախագահը նույնպես հայտարարել է, որ ազատ գոտին մասանակցում է ցուցահանդեսին, հավելելով. «ԵԱՏՄ-ի հետ Իրանի միակ ցամաքային սահմանն «Արաս» ազատ գոտու Նորդուզ սահմանն է, և այդ պատճառով Արաս ազատ գոտին հայտնի է որպես ԵԱՏՄ հաղորդակցության կենտրոն»։
Ալի Նավիդը հայտարարել է, որ անցած տարի կարևոր քայլեր են ձեռնարկվել Նորդուզի սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ, հավելելով. «Գործարկվել են հերթագրման էլեկտրոնային համակարգը, լոգիստիկ բաժինը և պահեստային կայանատեղերը: Արդյունքում՝ առևտուրն ու տարանցումն արագացել են, ինչից գոհ են միջազգային տրանսպորտային ընկերությունները»:
Նշելով, որ տնտեսական դիվանագիտության ամրապնդումը ևս մեկ դրական քայլ է, Նավիդը հավելել է. «Հաղորդակցության զարգացմանը զուգահեռ՝ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունեցել հարևան այլ երկրների առևտրային պատվիրակությունների և իշխանությունների հետ: Իսկ Հայաստանում անցկացված «Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսիը, որի շրջանակներում ներկայացվեց նաև «Արաս» ազատ գոտում գործող կազմակերպությունների արտադրանքը, կարևոր քայլ էր՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու ուղղությամբ»: