Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի և Կուբայի Նախագահի հանդիպմանը ընդգծվել է համագործակցության ընդլայնումը
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը և Կուբայի Հանրապետության նախագահը հանդիպել և ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը։
Կուբայի նախագահ Միգել Դիազ Կանելի և Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են խորհրդարանական հարաբերությունների և համագործակցության ամրապնդումն առողջապահության, գիտելիքահենք տնտեսության, գյուղատնտեսության, ինժեներական ծառայությունների, տեխնոլոգիաների, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում:
Կուբայի Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու և խորհրդակցելու Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի նախագահի հետ հանդիպմանը Ղալիբաֆն ասել է. «Իրանն ու Կուբան երկու հեղափոխական երկրներ են, որոնք տարիներ շարունակ պայքարել են աշխարհում բռնաճնշումների, մարդու իրավունքների խախտումների և երկակիության դեմ, և գործում են նույն ուղղությամբ և անհրաժեշտ է, որ այլ ոլորտներում նույնպես նրանք զարգացնեն այդ հարաբերությունները:
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող հանցագործություններին, որոնք անկասկած կառավարվում են ամերիկացիների կողմից, խորհրդարանի խոսնակն ասել է․ «Մեր՝ երկու երկրները պետք է ուշադրություն դարձնեն Պաղեստինում տեղի ունեցող ռազմաքաղաքական վեճերին, որտեղ մարդկանց հրի ու սրի են մատնում, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է դառնում համագործակցությունը երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և ժողովուրդների միջև։
Կուբայի Հանրապետության նախագահն էլ այս հանդիպմանը ասել է. «Կուբան դատապարտում է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները և միշտ պաշտպանել է Իրանի իրավունքը՝ իր ճակատագիրը որոշելու և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման միջոցով իր նպատակներին ձգտելու համար, մյուս կողմից՝ մենք միշտ վայելել ենք Իրանի աջակցությունը ՄԱԿ-ում Կուբայի դեմ պատժամիջոցները դատապարտող բանաձևի նկատմամբ, որի համար մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում»:
Դիազ Կանելը նաև ասել է. «Մենք շնորհավորում ենք Իրանի անդամակցությունը BRICS-ին և շատ կարևոր է, որ այս խմբում Իրանը առաջնորդի դեր ստանձնի, որպեսզի կարողանա ամուր կանգնել Ամերիկայի գերիշխանության և հեգեմոնիայի դեմ»:
Պաղեստինի խնդրի վերաբերյալ Կուբայի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ Կուբան դատապարտել է այդ ոճրագործությունները՝ ասելով, որ գրեթե ամեն օր Կուբայի տարբեր վայրերում ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն պաղեստինյան ազգի։