Հուսանք Իրանը շուտով ԵԱՏՄ-ի լիիրավ անդամը կդառնա․ Արա Շահվերդյան
https://parstoday.ir/hy/news/iran-i210280-Հուսանք_Իրանը_շուտով_ԵԱՏՄ_ի_լիիրավ_անդամը_կդառնա_Արա_Շահվերդյան
Դեկտեմբերի 4-ին, Թեհրանի Միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում իր աշխատանքը սկսեց Եվրասիայի երկրորդ մասնագիտական ցուցահանդեսը, հետևյալ նպատակով՝ «Զարգացնել տնտեսական հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության և Պարսից ծոցի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 10:39 Asia/Tehran

Դեկտեմբերի 4-ին, Թեհրանի Միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում իր աշխատանքը սկսեց Եվրասիայի երկրորդ մասնագիտական ցուցահանդեսը, հետևյալ նպատակով՝ «Զարգացնել տնտեսական հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության և Պարսից ծոցի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ»:

Բացման հանդիսությունը մեկնարկեց Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադիի և ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարար Անդրեյ Սլեփնեֆի ելույթներով: Ներկա էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, երկրի պետական այրեր, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը եւ իր գլխավորած պատվիրակությունը, Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսեն Ավագյանը: Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցել էին բազմազան ոլորտների ընկերութիւններ:

Առիթը պատեհ համարելով, ցուցահանդէսի մասին հարցազրույց ենք ունեցել  Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ: