ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարը հանդիպել ու խորհրդակցել է Ադրբեջանի զինվորական պաշտոնյաների հետ
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակում Բաքու այցելած Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին նախ հանդիպել և զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի ապա այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ։
Ծովակալ Իրանին այցելել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորամասեր և այս երկրի բարձրագույն ռազմաուսումնական կենտրոններ:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն Ադրբեջանի Հանրապետություն ժամանելուն պես ընդգծելով Իրանի համար հարևան երկրների կարևորությունը, ասել է,- Այս ուղևորության հիմնական նպատակն է խորացնել հարաբերությունները պաշտպանական, հատկապես ծովային դիվանագիտության ոլորտում։
Ծովակալ Իրանին հավելել է.-Այս ուղևորության մյուս նպատակների թվում կարելի է նշել հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում, հատկապես ընդհանուր ոլորտներում, ինչպիսիք են ուսուցումը, վարժանքներն ու զորավարժությունները, ռազմական մրցումների անցկացումը և համատեղ ծովային պարեկությունը։
Նշենք, որ Իրանցի պաշտոնյաները համոզված են, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու բարեկամական հարաբերություններով։ Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և դա համարում է անապահովություն և տարածաշրջանի երկրների ու հարևանների միջև լարվածություն ու թշնամություն առաջացնող գործոն։