ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարը հանդիպել ու խորհրդակցել է Ադրբեջանի զինվորական պաշտոնյաների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i210296-ԻԻՀ_ռազմածովային_ուժերի_հրամանատարը_հանդիպել_ու_խորհրդակցել_է_Ադրբեջանի_զինվորական_պաշտոնյաների_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակում Բաքու այցելած  Իրանի ռազմածովային ուժերի  հրամանատար՝ ծովակալ  Շահրամ Իրանին նախ հանդիպել  և զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի  ապա այդ  երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 13:38 Asia/Tehran
  • ԻԻՀ  ռազմածովային ուժերի հրամանատարը հանդիպել ու խորհրդակցել է  Ադրբեջանի զինվորական պաշտոնյաների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակում Բաքու այցելած  Իրանի ռազմածովային ուժերի  հրամանատար՝ ծովակալ  Շահրամ Իրանին նախ հանդիպել  և զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի  ապա այդ  երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ։ 

Ծովակալ Իրանին այցելել  է նաև Ադրբեջանի  ռազմածովային ուժերի զորամասեր և այս երկրի բարձրագույն ռազմաուսումնական կենտրոններ:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն Ադրբեջանի Հանրապետություն ժամանելուն պես ընդգծելով Իրանի համար հարևան երկրների կարևորությունը, ասել է,- Այս ուղևորության հիմնական նպատակն է խորացնել հարաբերությունները պաշտպանական, հատկապես ծովային դիվանագիտության ոլորտում։

Ծովակալ Իրանին հավելել է.-Այս ուղևորության մյուս նպատակների թվում կարելի է նշել հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում, հատկապես ընդհանուր ոլորտներում, ինչպիսիք են ուսուցումը, վարժանքներն ու զորավարժությունները, ռազմական մրցումների անցկացումը և համատեղ ծովային պարեկությունը։

Նշենք, որ Իրանցի պաշտոնյաները  համոզված են, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու բարեկամական հարաբերություններով։ Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և դա համարում է անապահովություն  և տարածաշրջանի երկրների ու  հարևանների միջև լարվածություն ու թշնամություն առաջացնող գործոն։