Իրանական «Սալման» արձակման կայանից հաջողությամբ արձակվել է Իրանի նորագույն կենսաբանական տիեզերական պարկուճը
https://parstoday.ir/hy/news/iran-i210314-Իրանական_Սալման_արձակման_կայանից_հաջողությամբ_արձակվել_է_Իրանի_նորագույն_կենսաբանական_տիեզերական_պարկուճը
Տիեզերական արդյունաբերության տարբեր ոլորտներն ակտիվացնելու և կենսատիեզերական գիտելիքը զարգացնելու՝ ԻԻՀ 13-րդ կառավարության որոշումից հետո, չորեքշաբթի օրն իրանական «Սալման» արձակման կայանից հաջողությամբ արձակվել է Իրանի նորագույն կենսաբանական տիեզերական պարկուճը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 06, 2023 06:27 Asia/Tehran

Տիեզերական արդյունաբերության տարբեր ոլորտներն ակտիվացնելու և կենսատիեզերական գիտելիքը զարգացնելու՝ ԻԻՀ 13-րդ կառավարության որոշումից հետո, չորեքշաբթի օրն իրանական «Սալման» արձակման կայանից հաջողությամբ արձակվել է Իրանի նորագույն կենսաբանական տիեզերական պարկուճը:

Կենսաբանական տիեզերական պարկուճն արձակվել է մարդկանց և գիտական, հետազոտական և տեխնոլոգիական բեռներ տիեզերք տեղափոխելու ծրագրի շրջանակում և տեղակայվել երկրի մակերևույթից  130 կմ բարձրության վրա: 


500 կգ կշռող պարկուճի հաջող արձակմամբ, որը կառուցվել է Իրանի տիեզերական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության ավիատիեզերական գիտահետազոտական ինստիտուտում, հնարավոր է դառնում տիեզերական ծրագրի շրջանակներում հաջողությամբ իրականացնել հետազոտություններ  այնպիսի ոլորտներում, ինչպես՝ արձակում, որոնողական աշխատանքներ, արագության կառավարում, հակահարվածային վահան, պարկուճի ու հովանոցի աերոդինամիկա, կենսաբանական պայմանների մոնիտորինգ: 
Կենսաբանական տիեզերական պարկուճն արձակվել է «Սալման» կայանից, որն առաջինն է այս դասի մեջ և ունի կես տոննա քաշով կենսաբանական տիեզերական պարկուճներ արձակելու հնարավորություն: