Տարածաշրջանում լարված իրավիճակի վերջնական պատասխանատուն ԱՄՆ-ն է․Իրանի ԱԳՆ
Արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի մեղադրանքներին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է,- «Գազայում Սիոնիստական ռեժիմի շարունակվող ռազմական հանցագործությունների գլխավոր պատասխանատուն և տարածաշրջանում լարված իրավիճակի վերջնական պատասխանատուն ԱՄՆ-ն է»։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի երեկոյան Իրանին մեղադրելով Եմենի «Անսարուլլահ»-ի կողմից Սիոնիստական ռեժիմին պատկանող երկու նավերի թիրախավորման հետ կապ ունենալու մեջ,ասել է,- «Մենք համոզված ենք, որ միջադեպի վերջնական պատասխանատուն Իրանն է»։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է,-«Այն դեպքում երբ Վաշինգտոնը լիովին աջակցում է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող պատերազմին, հանցագործությանը և ցեղասպանությանը, տարածաշրջանում անվտանգության կատեգորիայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունը, ավելի շատ նման է դառը կատակի եւ վկայում է ԱՄՆ կառավարության բացահայտ թշնամանքի մասին»։
Նշելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգությունը միատարր, խիստ փոխկապակցված և հարակից կատեգորիա է, Քանանին ասել է,-«Ի տարբերություն ԱՄՆ կառավարության պաշտոնյաների պնդումների, այս երկրի ռազմական ներկայությունը տարածաշրջանի ցամաքային և ծովային աշխարհագրական տարածաքներում երբեք անվտանգություն չի ապահովել և ԱՄՆ կառավարությունն իր անօրինական ծրագրերով ու միջամտություններով հետամուտ է եղել Սինիոստական ռեժիմի անօրինական շահերին՝ տարածաշրջանի երկրներն անապահով դարձնելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքները խախտելու գնով։ Պարզից էլ պարզ է,որ Պաղեստինի ճակատագիրը որոշելու է միայն նրա ժողովուրդը»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է,-«Տրածաշրջանում անվտանգության ապահովման պատասխանատուն տարածաշրջանի երկրներն են, և օտարերկրյա միջամտության բացակայության դեպքում, երկրների հավաքական համագործակցությամբ հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»։