Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը վերջին ութ ամսում
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մաքսային ծառայության ղեկավարն ասել է, որ Իրան-Ռուսաստան առևտուրը վերջին ութ ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18 տոկոսով՝ հասնելով մեկ միլիարդ 756 միլիոն 405 հազար դոլարի։
Մոհամմադ Ռեզվանիֆարը հավելել է, որ այս ընթացքում Ռուսաստան է արտահանվել 616 միլիոն 326 հազար դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով։
Ռեզվանիֆարի խոսքով, վերջին ութ ամսում Ռուսաստան արտահանված ապրանքների կշիռը կազմել է 1 մլն 495 հազար տոննա, ինչը ցույց է տալիս 66 տոկոս աճ։
Իրանը և Ռուսաստանը ռազմավարական շահեր ունեն տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և դա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։