Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը վերջին ութ ամսում
https://parstoday.ir/hy/news/iran-i210346-Իրանի_և_Ռուսաստանի_միջև_ապրանքաշրջանառության_աճը_վերջին_ութ_ամսում
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մաքսային ծառայության ղեկավարն ասել է, որ Իրան-Ռուսաստան առևտուրը վերջին ութ ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18 տոկոսով՝ հասնելով մեկ միլիարդ 756 միլիոն 405 հազար դոլարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2023 13:33 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը վերջին ութ ամսում

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մաքսային ծառայության ղեկավարն ասել է, որ Իրան-Ռուսաստան առևտուրը վերջին ութ ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18 տոկոսով՝ հասնելով մեկ միլիարդ 756 միլիոն 405 հազար դոլարի։

Մոհամմադ Ռեզվանիֆարը հավելել է, որ այս ընթացքում Ռուսաստան է արտահանվել 616 միլիոն 326 հազար դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով։

Ռեզվանիֆարի խոսքով, վերջին ութ ամսում Ռուսաստան արտահանված ապրանքների կշիռը կազմել է 1 մլն 495 հազար տոննա, ինչը ցույց է տալիս 66 տոկոս աճ։

Իրանը և Ռուսաստանը ռազմավարական շահեր ունեն տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և դա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։