Պուտինի հատուկ ուղերձն Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին
Դեկտեմբեր 08, 2023 07:17 Asia/Tehran
Սաուդյան Արաբիա և ԱՄԷ այցից մեկ օր անց, Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հյուրընկալել է իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիին:
Հանդիպմանը ՌԴ նախագահն ասել է. «Երբ օդանավը թռնում էր Իրանի օդային տարածքով, ցանկացա անմիջապես վայրէջք կատարել Թեհրանում և հանդիպել Ձեզ, բայց ինձ ասացին, որ Իրանի նախագահը մեկնում է Մոսկվա»։
Նշելով, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, Պուտինը հավելել է. «Շնորհակալ կլինեմ, եթե իմ բարեմաղթանքները փոխանցեք Իրանի գերագույն առաջնորդին, քանի որ նա աջակցում է մեր հարաբերություններին»։
Պիտակ