ԱԳՆ խոսնակ. Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքելով իրանական կղզիների մասին ռուս-արաբական համագործակցության ֆորումի տարածած հայտարարությանը, ընդգծել է.- Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր (հինգշաբթի) դատապարտելով և մերժելով Մարոկկոյում իրանական եռյակ կղզիների վերաբերյալ ռուս-արաբական համագործակցության ֆորումի նիստի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ արված անհիմն պնդումը,ասել է,-Իրանական երեք կղզիների վերաբերյալ այս հայտարարության մեջ արված պնդումներն անհիմն ու մերժելի են։
Քանանին հավելել է.-Իրանական Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիները, որոնք գտնվում են Պարսից ծոցի կապույտ ջրերում, ընդմիշտ պատկանում են Իրանին և համարվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անբաժանելի մասը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է. - Իրանի Իսլամական Հանրապետությունը երեք կղզիների նկատմամբ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը բանակցային թեմա չի համարում և ցանկացած կողմի ցանկացած պնդում այս կապակցությամբ համարում է մերժված և երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխան ու տարածքային իրավունքներից։
Ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականությունը և բարիդրացիության սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը, Քանանին ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հյուսիսային և հարավային բոլոր հարևաններին կոչ է անում հաշվի առնել երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում առկա փաստացի և պոտենցիալ հնարավորությունները և հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել և խուսափել մերժված որոշ անհիմն հայտարարություններ հնչեցնելուց և կրկնելուց։
Քանանին ընդգծել է. - Իրանը դույզն չափով չի վարանի իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։