ԻԻՀ առաջնորդի խորհրդականը քննադատել է Ռուսաստանին՝ եռյակ կղզիների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211182-ԻԻՀ_առաջնորդի_խորհրդականը_քննադատել_է_Ռուսաստանին_եռյակ_կղզիների_կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդի խորհրդականը քննադատել է Ռուսաստանին՝ եռյակ կղզիների կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 07:57 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի խորհրդականը  քննադատել է Ռուսաստանին՝  եռյակ կղզիների կապակցությամբ

ԻԻՀ առաջնորդի խորհրդականը քննադատել է Ռուսաստանին՝ եռյակ կղզիների կապակցությամբ։

ԻԻՀ առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Մարոկկոյում կայացած հանդիպման ժամանակ, արձագանքելով եռյակ կղզիների վերաբերյալ  Ռուսաստանի դիրքորոշմանն, ասել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական և բարեկամական հարաբերությունները հեշտությամբ ձեռք չեն բերվել: Այս առումով պետք է հաշվի առնել երկկողմ և տարածաշրջանային շահերը: Եվ այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է միջազգային բարդ իրավիճակում, ցավալի է լսել այդ երկրի ԱԳՆ-ի կողմից հնչեցված որոշ դիրքորոշումներ»:

Վելայաթին Մոսկվային խորհուրդ է տվել չվնասել իր հեղինակությունը՝ ցածր արժեք ձեռք բերելու համար։

Հատկանշական է, որ Մարոկկոյում կայացած արաբա-ռուսական համագործակցության ֆորումի վեցերորդ հանդիպման հայտարարության մեջ Պարսից ծոցի երկրներն ու Ռուսաստանը պահանջել են եռյակ կղզիների հարցը բարձրացնել Միջազգային դատարանում։