Իրանի Քերման և Խուզեստան նահանգների բնակիչները կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i211230-Իրանի_Քերման_և_Խուզեստան_նահանգների_բնակիչները_կհանդիպեն_հեղափոխության_գերագույն_առաջնորդի_հետ
Իրանի Քերման և Խուզեստան նահանգների բնակիչները, Թեհրանում գտնվող իմամ Խոմեյնու Հոսեյնիեյում, այսօր կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 23, 2023 06:20 Asia/Tehran
  • Իրանի Քերման և Խուզեստան նահանգների բնակիչները կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ

Իրանի Քերման և Խուզեստան նահանգների բնակիչները, Թեհրանում գտնվող իմամ Խոմեյնու Հոսեյնիեյում, այսօր կհանդիպեն հեղափոխության գերագույն առաջնորդի հետ:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ: ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ով Իրաքի իշխանությունների հրավերով մեկնել էր Բաղդադ, սպանվեց 2020 թվականի հունվարի 3-ին, ամերիկյան ագրեսոր ուժերի իրականացրած օդային հարձակման ժամանակ։

Հարձակման հետևանքով նահատակվեցին նաև Ղասեմ Սոլեյմանիին ուղեկցող՝ Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսը և ևս 8 անձ: