Ամերիկայի արձագանքը Իրանի Քերմանում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ԻԼԻՊ-ի կողմից ստանձնելու վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է Իրանի հարավում գտնվող Քերմանում ահաբեկչական հարձակումների պատասխանատվության ստանձնումը ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման կողմից։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հինգշաբթի օրը, ներկայացնելով Վաշինգտոնի գնահատականը Իրանի Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ, ասել է. «Բոլոր առկա տեղեկությունների համաձայն, ակնհայտ է, որ հարձակումը եղել է ահաբեկչական, իսկ դրա հեղինակը եղել է ԻԼԻՊ-ը»:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նույնպես գնահատել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ուժը՝ ասելով, որ այս խմբավորումը դեռ ակտիվ ահաբեկչական սպառնալիք է Աֆղանստանի և տարածաշրջանի համար։
Ֆրանսիայում բնակվող մի խումբ հայրենակիցներ, ինչպես նաև մահմեդականներ ու ազատատենչ ֆրանսիացիներ Փարիզում Իրանի դեսպանատան դիմաց իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության նահատակներին։
Փարիզում Իրանի դեսպանատունը, Ինչպես այս երկրի մյուս դեսպանատները, կիսով չափ իջեցրել է դրոշը՝ երկրում համազգային սգո օրվա պատճառով։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան նույնպես ուղերձով դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը։