Հունվար 30, 2024 17:15 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարներում-Շիրազի Խան  դպրոցը ներկայացնում  է  գիտության պատմությունը  Իրանում

Իրանի հարավում գտնվող Շիրազի Խան դպրոցը, որը 450 տարվա վաղեմություն ունի,վկայում է Իրանում գիտելիքների և ուսման հարուստ պատմության մասին:

Խան դպրոցն ունի մոտ 100 սենյակ և հիմնադրվել է 1595 թվականին Շիրազի Իսհակ Բեյգ թաղամասում և գրանցվել է Իրանի  ազգային կոթողների ցանկում։

Խան դպրոցը կրոնական գիտությունների արժեքավոր շենքերից է, որը կառուցվել է Շահ Աբբաս Սաֆավիի օրոք և Ալլահվերդի խան Գորջիի հրամանով՝ պոեզիայի և գրականության քաղաքում գիտություններ սովորեցնելու նպատակով։

Ալլահվերդի Խան Գորջին այդ քայլով հիմնեց ժամանակի  բուն իմաստով համալսարան, որտեղ դասավանդվում էին իմաստություն, իրավագիտություն, գրականություն, աստղագիտություն, թվաբանություն, երկրաչափություն, երկրաբանություն, կենդանաբանություն, բուսաբանություն և քիմիա։
Շուրջ ութ հազար մետր տարածությամբ,  երկհարկանի գեղեցիկ տարածքով ու պարտեզով և  իրանական իսկական ճարտարապետությամբ այս դպրոցը կարելի է համարել իր ժամանակի ամենամեծ և ամենագեղեցիկ դպրոցներից մեկը։

 

Պիտակ