Փետրվար 13, 2024 11:40 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կընդլայնի կայուն խաղաղությունը

ԻԻՀ արտաքին գործերի նախարարն իր չինացի գործընկերոջն ուղղված ուղերձում ասել է. -Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը կհանգեցնի կայուն խաղաղության ընդլայնմանը տարածաշրջանում և աշխարհում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Յիին ուղղված ուղերձում շնորհավորել է  չինական Նոր տարվա կապակցությամբ։

ԻԻՀ ԱԳ նախարարն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է նաև երկու երկրների միջև խորհրդակցությունների կարևորությունը երկկողմ և միջազգային հարաբերությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը:

Ավելի վաղ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին «X» միկրոբլոգում Չինաստանի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է չինական Նոր տարվա կապակցությամբ և Իրանի ու Չինաստանի քաղաքակիրթ ժողովուրդներին և հատկապես երկու պետություններին մաղթել է հարաբերությունների ընդլայնում։

Պիտակ