Ամիր Աբդոլլահյան. Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կընդլայնի կայուն խաղաղությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i213802-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_և_Չինաստանի_միջև_հարաբերությունների_զարգացումը_կընդլայնի_կայուն_խաղաղությունը
ԻԻՀ արտաքին գործերի նախարարն իր չինացի գործընկերոջն ուղղված ուղերձում ասել է. -Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը կհանգեցնի կայուն խաղաղության ընդլայնմանը տարածաշրջանում և աշխարհում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2024 08:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կընդլայնի կայուն խաղաղությունը

ԻԻՀ արտաքին գործերի նախարարն իր չինացի գործընկերոջն ուղղված ուղերձում ասել է. -Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը կհանգեցնի կայուն խաղաղության ընդլայնմանը տարածաշրջանում և աշխարհում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Յիին ուղղված ուղերձում շնորհավորել է  չինական Նոր տարվա կապակցությամբ։

ԻԻՀ ԱԳ նախարարն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է նաև երկու երկրների միջև խորհրդակցությունների կարևորությունը երկկողմ և միջազգային հարաբերությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը:

Ավելի վաղ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին «X» միկրոբլոգում Չինաստանի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է չինական Նոր տարվա կապակցությամբ և Իրանի ու Չինաստանի քաղաքակիրթ ժողովուրդներին և հատկապես երկու պետություններին մաղթել է հարաբերությունների ընդլայնում։