Իրանը հաջողությամբ արձակել է «Փարս 1» արբանյակը
https://parstoday.ir/hy/news/iran-i214620-Իրանը_հաջողությամբ_արձակել_է_Փարս_1_արբանյակը
Ռուսական «Վոստոչնի» արձակման բազայից, «Սոյուզ» արձակման կայանով, հաջողությամբ իրականացվել է իրանական «Փարս 1» արբանյակի արձակումը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 29, 2024 07:37 Asia/Tehran

Ռուսական «Վոստոչնի» արձակման բազայից, «Սոյուզ» արձակման կայանով, հաջողությամբ իրականացվել է իրանական «Փարս 1» արբանյակի արձակումը։

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ արբանյակի ինֆրակարմիր տեսախցիկը 100 օրից էլ քիչ ժամանակում կլուսանկարի Իրանի տարածքների 95%-ը։

Իսկ գիշերային նկարահանման ունակությամբ ջերմային ինֆրակարմիր սպեկտրի տեսախցիկը 45 օրից էլ քիչ ժամանակում կարող է լուսանկարել Իրանի ողջ տարածքը։

Արբանյակը հաջողությամբ տեղադրվել է երկրի 500 կմ ուղեծրում։

Իրանի Կապի նախարարը հայտարարել է․ «Սա Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում արձակված 12-րդ արբանյակն է։ Եվ սա Իրանի տիեզերական ոլորտի փորձագետների նվերն էր մեր սիրելի ժողովրդին»։