Մարտ 26, 2024 17:12 Asia/Tehran
  • Տափօղակով հոկեյի աղջիկների Իրանի ազգային հավաքականը հաղթել է Ղրղզստանի հավաքականին

Ասիա-Խաղաղօվկիանոսյան առաջնությունում տափօղակով հոկեյի կանանց Իրանի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել մրցաշարը հյուրընկալող Ղրղզստանի հավաքականի նկատմամբ:

Մրցաշարը մեկնարկել է մարտի 24-ին՝ Իրանի, Ղրղզստանի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Ֆիլիպինների և Քուվեյթի հավաքականների ամսնակցությամբ, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ իրանցի մարզուհիները ԱՄԷ-ին 16:0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդ խաղում 6:0 հաշվով հաղթել են Ղրղզստանի հավաքականին:

Հանդիպման ավարտին Իրանի հավաքականի դարպասապահ Արեզու Իզադին ճանաչվել է խաղադաշտի լավագույն խաղացող։

Իրանի հավաքականի երրորդ խաղը նախատեսված է մարտի 29-ին,  Հնդկաստանի հավաքականի հետ։

Պիտակ