Փոքրիկ տեսարան Իրանի մեծ բանակից. ParsToday-ի ընտրված նկարները իրանցի լուսանկարիչներից
(last modified Sat, 20 Apr 2024 13:09:47 GMT )
Ապրիլ 20, 2024 16:39 Asia/Tehran
  • Իրանական բանակի մի զինվորի պատկեր՝ պարանոցին դաջվածքով, որտեղ պատկերված է Home բառը՝ Իրանի դրոշով։
    Իրանական բանակի մի զինվորի պատկեր՝ պարանոցին դաջվածքով, որտեղ պատկերված է Home բառը՝ Իրանի դրոշով։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը Իրանի զինված ուժերի հիմնական մարմինն է։ Բանակի հիմնական պարտականությունն է «պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Այսօր Իրանի բանակը բաղկացած է 4 հետևյալ ուժերից․ ցամաքային զորքերից, ռազմածովային, օդային և հակաօդային պաշտպանության ուժերից, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության հրամանատարության հետ միասին կազմում են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը։

Այս հոդվածում անդրադառնալու ենք իրանական բանակի պարտականություններին՝ երկրի սահմանադրության հիման վրա՝ ներկայացնելով մի քանի լուսանկարներ Իրանի բանակից։

Համաձայն Իրանի Սահմանադրության 143-րդ հոդվածի, բանակը պատասխանատու է երկրի անկախության, տարածքային ամբողջականության և Իսլամական Հանրապետության համակարգի պահպանման համար։

 

Համաձայն Իրանի Սահմանադրության 144-րդ հոդվածի, բանակը պետք է լինի իսլամական, գաղափարական և ժողովրդական։

 

Համաձայն Իրանի Սահմանադրության 145-րդ հոդվածի, ոչ մի օտարերկրացի չի կարող ընդունվել որպես երկրի բանակի և ոստիկանության ուժերի անդամ։
 

 

Համաձայն Իրանի Սահմանադրության 146-րդ հոդվածի, Իրանում արգելված է ցանկացած օտարերկրյա ռազմակայանի հիմնումը, նույնիսկ եթե դա խաղաղ նպատակներով է։
 

 

Համաձայն Իրանի Սահմանադրության 147-րդ հոդվածի, կառավարությունը պետք է խաղաղության ժամանակ օգտագործի բանակի մարդկանց և տեխնիկական սարքավորումները փրկարարական աշխատանքների, ուսուցման, արտադրության և շինարարության մեջ՝ լիովին պահպանելով իսլամական արդարադատության չափանիշները։
 

 

Համաձայն Իրանի Սահմանադրության 151-րդ հոդվածի, կառավարությունը պարտավոր է երկրի բոլոր մարդկանց համար ապահովել ռազմական պատրաստության ծրագրեր և հարմարություններ՝ իսլամական չափանիշներին համապատասխան։
 

 

Իրանի ռազմածովային ուժերը հայտնի են որպես աշխարհի ամենահզոր ռազմածովային ուժերից մեկը
Իրանական բանակը բազմաթիվ հաջողությունների է հասել Սադամի ագրեսոր բանակի դեմ պատերազմում
Իրանի բանակը տեղական է և ձևավորվել է իրանական հասարակության խորքից։

 

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը համարվում է իսլամականության, հայրենասիրության և իրանական հասարակությունում  ժողովրդավարության խորհրդանիշ։
Բանակային շքերթում զորահրամանատարների կողքին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը զորատես է անցկացրել
Իրանի բանակը  ընդգծում է պատերազմական էթիկայի կանոնները
Համաձայն Իրանի Սահմանադրության 145-րդ հոդվածի, ոչ մի օտարերկրացի չի կարող ընդունվել որպես երկրի բանակի և ոստիկանության ուժերի անդամ։