Ապրիլ 23, 2024 18:19 Asia/Tehran
  • Շրի Լանկայում իրանցի ճարտարագետների կողմից իրականացվող «Ումա Օյա» մեծ նախագիծը

Շրի Լանկայում «Ումա Օյա» ամբարտակի և էլեկտրակայանի բազմաֆունկցիոնալ նախագիծը, որն ամբողջությամբ իրականացվել է իրանական ընկերությունների կողմից, որպես Իրանի տեխնիկա-ինժեներական ծառայությունների արտահանման խոշորագույն նախագծերից մեկը ամբարտակաշինության, ջրի փոխանցման և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, առաջիկա օրերին երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ շահագործման կհանձնվի։

 «Ումա Օյա»(Uma Oya) նախագծի իրականացմամբ, որը կառուցվել է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից 230 կիլոմետր դեպի արևելք,  այս երկրի Ուվա նահանգում գտնվող Ումավայա և Մահատոտիլա Օյա գետերի ավելցուկային ջուրը տեղափոխվում է նույն նահանգի սակավաջուր տարածք՝ գյուղատնտեսության զարգացման համար։

Այս նպատակի իրականացմանը զուգահեռ էներգիայի արտադրությունը կիրականացվի այս նախագծի 120 մեգավատ հզորությամբ ստորգետնյա էլեկտրակայանի միջոցով։

Շրի Լանկայի Իրանական արտադրության «Օմաավիա» բազմաֆունկցիոնալ նախագիծ

Այս ծրագրի նպատակներից են եղել՝ տարեկան 290 գիգավատ ժամ էներգիայի արտադրությունը, հարավարևելյան Շրի Լանկայի չոր շրջանի 5000 հեկտար գյուղատնտեսական հողերի ջրամատակարարումը և տեղումնառատ շրջաններից 145 մլն խմ ջրի տեղափոխումը չոր շրջաններ։ Այս նախագիծն  իրանական «Ֆարաբ» ընկերության և Շրի Լանկայում իրանցի մասնագետների և ինժեներների ջանքերի շնորհիվ  հասել է իրականացման և շահագործման փուլին։

Այս նախագիծը երկրաբանական ծանր պայմաններում  երկու TBM սարքերով  առանց միջանկյալ մուտքի 24 կմ երկարությամբ թունելի իրականացման, բարձր ճնշման ջրի հոսանքների առկայության և  ՀԷԿ-երում՝ 618 մետր երկարությամբ աշխարհի ամենաերկար ուղղահայաց թունելներից մեկի պեղման, կախովի և տեղադրված եղանակով մոտ 1000 տոննա քաշով ուղղահայաց լիսեռ մետաղական ծածկույթի իրականացման և  հորում ու գետնի 750 մետր խորության վրա գտնվող տարածքում էլեկտրակայանի կառուցման բերումով համարվում է եզակի ինժեներական նախագծերից մեկը։

Պատկեր՝ Շրի Լանկայում իրանցիների կողմից իրականացվող «Ումա Օյա» բազմաֆունկցիոնալ նախագծի թունելներից

Այս նախագծի իրանցի իրագործողին հաջողվել է 2022 թվականին ստանալ սոցիալական պատասխանատվության բարձրագույն շքանշանը՝ տեղական համայնքների նկատմամբ իր պատասխանատու մոտեցման համար։ Նաև, «ITA» Թունելների և ստորգետնյա տարածքների միջազգային ասոցիացիայի հայտարարության համաձայն, «Ումա Օյա» (Uma Oya) բազմաֆունկցիոնալ նախագիծը 2020 թվականին 50-500 միլիոն եվրո արժողությամբ նախագծերի անվանակարգում հայտնվել է չորս վերջնական ընտրված նախագծերի շարքում:

Շրի Լանկայում իրանցիների կողմից իրականացվող «Ումա Օյա» բազմաֆունկցիոնալ նախագիծը 2020 թվականին «ITA» Թունելների և ստորգետնյա տարածքների միջազգային ասոցիացիայի կողմից չորս վերջնական ընտրված նախագծերի շարքում

Իրանը, որպես ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում առաջատար երկիր, առաջին տեղն է զբաղեցնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այս ոլորտում տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանմամբ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև աշխարհում էլեկտրակայանների տուրբինա արտադրող երկրների առաջատար հնգյակում է և տեղայնացրել է իր էլեկտրակայանների արդյունաբերության համար անհրաժեշտ մասերի ավելի քան 91%-ը:

ջրային ռեսուրսների կառավարման գործիքակազմերի, ներառյալ դրենաժային ոռոգման ցանցի, թունելների և ամբարտակների կառուցման ոլորտում Իրանի տեխնիկաինժեներական կարողությունները նույնպես 100 տոկոսանոց են, և Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 4 երկրների շարքում է:

Սա այն դեպքում, երբ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Իրանում ջրային տեխնիկաինժեներական նախագծեր իրականացնելու հնարավորություն չկար, և ջրային արդյունաբերության ոլորտում երկիրը կախված էր արտասահմանյան ընկերություններից։