Ինչո՞ւ են սիոնիստական ռեժիմի զինվորները ինքնասպան լինում։
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235410
Չնայած սիոնիստական ռեժիմի բանակի և կաբինետի կողմից Գազայի պատերազմում «հաղթանակի» մասին լայնատարած քարոզչությանը, իրականում տեղի ունեցածն ու ռեժիմի զինվորների շրջանում ինքնասպանությունների աննախադեպ աճը, ցույց են տալիս, որ Իսրայելի բանակի կառուցվածքում խորը հոգեբանական ճգնաժամ գոյություն ունի։
(last modified 2025-08-02T11:51:36+00:00 )
Օգոստոս 02, 2025 15:21 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են սիոնիստական ռեժիմի զինվորները ինքնասպան լինում։

Չնայած սիոնիստական ռեժիմի բանակի և կաբինետի կողմից Գազայի պատերազմում «հաղթանակի» մասին լայնատարած քարոզչությանը, իրականում տեղի ունեցածն ու ռեժիմի զինվորների շրջանում ինքնասպանությունների աննախադեպ աճը, ցույց են տալիս, որ Իսրայելի բանակի կառուցվածքում խորը հոգեբանական ճգնաժամ գոյություն ունի։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիոնիստական ռեժիմի բանակում ինքնասպանությունների ալիքը, որը սկսվել էր Լիբանանի պատերազմներից, մասնավորապես 2006 թվականի հուլիսի պատերազմից, նոր փուլ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսա փոթորիկ» գործողությունից հետո։ Չնայած խիստ ռազմական գրաքննության սահմանմանը և ճշգրիտ տեղեկատվության հրապարակման կանխարգելմանը, եբրայական աղբյուրները հայտնել են զինվորների շրջանում ինքնասպանությունների մտահոգիչ աճի մասին։

Վերջին դեպքը վերաբերում է օկուպացիոն բանակի պահեստազորային Արիել Թամանին, որը աշխատել է դիակների նույնականացման ստորաբաժանումում և վերջերս ինքնասպան է եղել իր տանը։ Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ միայն հուլիսի առաջին կեսին ինքնասպան են եղել ևս չորս զինվորներ։ Kan ցանցը հայտարարել է, որ 2025 թվականի սկզբից ի վեր առնվազն 16 սիոնիստ զինվոր է ինքնասպան եղել, ինչը զգալի աճ է 2024 (21 հոգի) և 2023 (17 հոգի)թվականների ցուցանիշների համեմատ։

Մասնագետները կարծում են, որ այս երևույթի հիմնական պատճառը հանցագործությունների պատճառած զղջումը չէ, այլ այն որ դիմադրության հարվածները ծանր են և հյուծող պատերազմը բերում է հոգեբանական ճնշում։ Վերլուծաբանները զգուշացրել են, որ այս ճգնաժամի հոգեբանական հետևանքները լուրջ մարտահրավեր են նետել իսրայելական բանակին։