Ապրիլ 29, 2024 10:36 Asia/Tehran
  • Իրանի համալսարանական համայնքն աջակցում է ամերիկացի ու եվրոպացի ուսանողների հակասիոնիստական ցույցերին

Իրանի համալսարաններում դասերը դադարեցվել են և ուսանողները դուրս են եկել փողոցներ՝ աջակցելու եվրոպացի ու ամերիակացի ուսանողների հակասիոնիստական բողոքի ցույցերին։ Հանրահավաքը կայացել է կիրակի օրը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են հակասիոնիստական կարգախոսներ և իրենց համերաշխությունը հայտնել ամերիկյան ու եվրոպական համալսարանների արդարատենչ ուսանողներին ու դասախոսներին։  

ԻԻՀ  գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Զուլֆի Գոլը հայտարարել է, որ ամբողջ աշխարհի համալսարանների բողոքի ցույցերն ընդդեմ Իսրայելի ցեղասպան ռեժիմի վկայում են համալսարանականների արթնացած խղճի մասին։ Նա հավելել է․ «ԲՈՒՀ-երը մշտապես կանգնել են ճնշումների դեմ»։ 

Թեհրանի համալսարանի մուտքի մոտ տեղադրվել է պաստառ, Պաղեստինին ու պաղեստինցներին աջակցության մասին գրությամբ։ Պաստառի վրա անգլերեն լեզվով գրված է․ «Թեհրանում և Նյու Յորքում ուսանողները վանկարկում են՝ գետից ծով, Պաղեստինը կազատվի»։

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության մշակույթի և սոցիալական հարցերի գլխավոր տնօրեն Մեհդի Բադփան հայտարարել է, որ Իրանի համալսարանների ղեկավարները նամակներ են ուղարկել ամերիկյան համալսարաններին, որոնցում ասվում է․ «ԱՄՆ-ում և Եվրոպայում Պաղեստինին աջակցող ուսանողների շարժումն  այս կեղծ ռեժիմի հաստատումից ի վեր ամենամեծ հակաիսրայելական շարժումն է Արևմուտքում»։ 

Վերջին օրերին ամերիկյան ու եվրոպական համալասարանների ուսանողները հակաիսրայելական բողոքի ցույցեր են անցկացնում, և դատապարտում Գազայի պատերազմում Սիոնիստական ռեժիմին աջակցելու տարբեր երկրների քաղաքականությունը։ 

Թեհրանի համալսարանի մուտքի մոտ տեղադրվել է պաստառ, Պաղեստինին ու պաղեստինցներին աջակցության մասին գրությամբ

Ուսանողներն իրենց ԲՈՒՀ-երի ղեկավարությունից պահանջում են դադարեցնել ռեժիմի հետ բոլոր տեսակի հարաբերությունները և հայտարարել են, որ  շարժումը կանգնած է պատմության ճիշտ կողմում։ Նրանք հայատարել են, որ հպարտ են այս շարժումը սկսելու համար։

Ուսանողները նպատակ ունեն ԲՈՒՀ-երի ղեկավարութայնը պատասխանատվության կանչել Իսրայելի հանցագործություններին մեղսակից դառնալու համար, քանի որ վերջիններս շարունակում են ներդրումներ անել Գազայի պատերազմին աջակցող ընկերություններում։ 
Ամերիկյան մի քանի ԲՈՒՀ-երի կենսաթոշակային հիմնադրամներն իրենց գումարները ներդրել են սիոնիստական ընկերություններում, որոնք, ըստ ՄԱԿ-ի, մեղսակից են Գազայի պատերազմին։

Շարժման անդամները ԲՈՒՀ-երից պահանջել են չեղարկել գրավյալ տարածքներում գտնվող սիոնիստաան կրթական հաստատությունների հետ պայմանավորվածությունները։ 

 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին  ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին։
Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 34 հազար, վիրավորվել մոտ 77 հազար պաղեստինցի։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրական քաղաքականության շրջանակներում, տարբեր երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի միջոցով։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից սկսած,  ռեժիմը զանգվածային կոտորածներ է իրականացնում Պաղեստինում, նպատակ ունենալով ցեղասպանության ենթարկել պաղեստինցիներին և տիրանալ նրանց հողերին։  

Իրանն Իրսայլի ռեժիմի լուծարման և հրեաների իրենց սկզբնական հողեր վերադարձի լուրջ ջատագովներից է։