Մեկնաբանություն- Իրանը վճռական է խորացնել համագործակցությունն իր հարեւանների և տարածաշրջանի երկրների հետ
(last modified Mon, 13 May 2024 14:34:19 GMT )
Մայիս 13, 2024 18:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը վճռական է խորացնել համագործակցությունն իր հարեւանների և տարածաշրջանի երկրների հետ

Կիրակի օրը, «Իրան-արաբական երկխոսություններ փոխգործակցության և համագործակցության համար» երրորդ նստաշրջանում, Իրանի արտաքին գործերի նախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է․- Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնումն ու համերաշխությունը խթանելու և խորացնելու հարցում:

Այս նիստում Իրանի արտգործնախարարն ասել է․- Հարևանության քաղաքականության հիման վրա Իրանը ձգտում է զարգացնելու իր հարաբերությունները բոլոր հարևանների՝ իսլամական երկրների և արաբական աշխարհի հետ, և Ռիադի և Թեհրանի միջև բնականոն հարաբերությունների վերականգնումը այդ մոտեցման մի օրինակն է։

Պաղեստինի վերաբերյալ Իրանի նախագծի մասին, Ամիր Աբդոլլահյանն ասել է․- Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիներ առաջ ներկայացրել է հանրաքվեի ժողովրդավարական ծրագիրը և այն գրանցվել է ՄԱԿ-ում՝ որպես ճգնաժամի քաղաքական լուծում, և Պաղեստինի հարցը պետք է լինի իսլամական աշխարհի գլխավոր խնդիրը։

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները արտաքին քաղաքական մոտեցման մեջ մշտապես ընդգծել են հարեւանների հետ հարաբերությունների առաջնահերթությունը:
Իրանը էական ու որոշիչ դեր է խաղացել տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման գործում, իսկ երկրի զինված ուժերի ներկայությունը ինչ-որ կերպ հանդարտեցրել ու թուլացրել է լարվածությունը։

Միացյալ Նահանգները և վերջին տարիներին Սպիտակ տանն աջակցող եվրոպական կառավարություններն արդյունավետ դեր խաղացին տարածաշրջանում անկայունության շարունակման գործում՝ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին։
Իսկ Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում ամերիկացի զինվորականների միջամտողական ներկայությունը սաստկացրեց անապահովությունն այս երկրներում և հող ստեղծեց ահաբեկչական խմբավորումների իշխանության հասնելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքական հեռանկարում նույնպես ընդգծել է տարածաշրջանից օտարերկրյա զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը և խնդիրների միակ լուծումը համարում է տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու նրանց ներքին հարցերում օտարների չմիջամտելը։

Քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով հարևանների հետ համագործակցելու Իրանի քաղաքականության շարունակությունը  խրախուսել է տարածաշրջանի երկրներին ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Նրանց հիմնական նպատակներն են եղել՝ առաջնահերթություն տալ տարածաշրջանային հարաբերություններին, արդյունավետ գործոն լինել՝ օտարերկրացիների միջամտությունը նվազեցնելու և առանց արևմտյան ընկերությունների, բանկերի և հաստատությունների շահագրգիռ ներկայության անհրաժեշտության արագացնել ներդրումները։

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի մեկ այլ կարևոր և ազդեցիկ մոտեցում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, որը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը։

Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունը և միջազգային օրենքների ու մարդասիրական սկզբունքների անտեսումը շատ պարզ բացահայտեցին տարածաշրջանի երկրների համար այս կեղծ ռեժիմի դեմ Իրանի դիրքորոշման օրինականությունը:

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին դիմակայելը, համագործակցությունն ընդլայնելու և սիոնիստներին դիմակայելու նպատակով տարածաշրջանային համագործակցությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելը և հարևանների հետ համագործակցության սկզբունքներին ապավինելը եղել են Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, ինչն այսօր ողջունում են նաև  տարածաշրջանի երկրները։