َԱրդյոք ամերիկացիները կարո՞ղ են գալ Իրան
Pars Today –Չնայած Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա քաղաքական լարվածության,ԱՄՆ-ի քաղաքացիների համար Իրան ճանապարհորդելը տակավին հնարավոր է։ Ամեն տարի բազմաթիվ ամերիկացի զբոսաշրջիկներ են այցելում Իրան՝ երկրի մշակութային, պատմական և սոցիալական իրականությանը ծանոթանալու մղումով։ Նրանք հաճախ զարմանում են Իրանում տեսած տարբերվող պատկերից և հիացմունքով են խոսում իրանցիների հյուրընկալության մասին։
Տեխասցի զբոսաշրջիկ Դրյու Բինսկին Իրանը նկարագրում է որպես «շատ անվտանգ» երկիր՝ հրաշալի մարդկանցով, ովքեր միշտ մտահոգված են եղել իրենց անվտանգությամբ և հարմարավետությամբ։ Ֆլորիդայից «Ջի Փի»-ն նաև ասում է, որ Իրան կատարած իր որևէ ուղևորության ժամանակ երբեք հյուրանոցում մնալու կարիք չի ունեցել և միշտ հյուրընկալվել է իրանցիների տներում, ինչը նրա խոսքով, չի կրկնվել որևէ այլ երկրում։
ԱՄՆ պատժամիջոցները՝ երկու երկրների ժողովուրդների միջև պատնեշ
Չնայած այս դրական փորձառություններին, ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են հանդիսանում երկու ժողովուրդների միջև առավել փոխգործակցության համար։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ընդգծել է, որ Իրանը երբեք որևէ խոչընդոտ չի ստեղծել ամերիկացիների Իրան մուտք գործելու կամ ներդրումների համար։ Իսկ Արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Էսմայիլ Բաղային գլխավոր խոչընդոտ է համարում ԱՄՆ պատժամիջոցները և բարդ կանոնները։
Գերլարված պատմություն՝ օգոստոսի 19-ի հեղաշրջումից մինչև ճնշող պատժամիջոցներ
Ամերիկայի մասնակցությունը 1953 թվականի օգոստոսի 19-ին(իրանական 1332 թվականի մորդադ ամսի 28-ին) Մոսադեղի կառավարության դեմ կազմակերպված հեղաշրջմանը, անվստահության առաջացման սկիզբն էր։ Հարց, որը հաստատում են ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերը։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ պատժամիջոցները խորացրել են այս ճեղքվածքը։
Հարաբերությունների ապագան. հնարավորություններ՝ լարվածության հետևում
Չնայած բոլոր լարվածություններին, զբոսաշրջիկների փորձը և որոշ տնտեսական ակտիվիստների հետաքրքրությունը ցույց են տալիս, որ համագործակցության և երկխոսության հնարավորություն դեռևս գոյություն ունի։ Հնարավոր է՝ մի օր դիվանագիտությունը փոխարինի պատժամիջոցներին, և ամերիկացիների համար Իրան ճանապարհորդելը դառնա սովորական։