Սաադիից մինչև Խայամ. Իրաքցիների հետաքրքրությունը իրանցի բանաստեղծների նկատմամբ + Ներածություն
(last modified Tue, 13 May 2025 08:16:16 GMT )
Մայիս 13, 2025 11:46 Asia/Tehran
  • Իրանցի բանաստեղծ Սաադիի դիմանկարը և նրա դամբարանը
    Իրանցի բանաստեղծ Սաադիի դիմանկարը և նրա դամբարանը

Pars Today - Բաղդադի գրքի ցուցահանդեսի տնօրենը հայտնեց իրաքցիների մեծ հետաքրքրության մասին իրանցի բանաստեղծների և գրողների նկատմամբ։

Իրաքի հրատարակիչների միության ղեկավար և Բաղդադի գրքի ցուցահանդեսի տնօրեն՝ Աբդուլ Վահաբ Ալ-Ռազին ասաց, որ իրանցի շատ բանաստեղծներ և գրողներ հայտնի են Իրաքում և իրաքցիները շատ են սիրում իրանցի մեծ բանաստեղծ Սաադիին և Խայամի ռուբայաթները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ին,կիրակի օրը Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում Ալ-Ռազին նշել է, թե հատկապես ինչ գրքեր են Իրանից արտահանվում Իրաք և ասել․-Տարբեր գրքեր են գալիս Իրաք, այդ թվում՝ պատմական, կրոնական և բարոյագիտական գրքեր: 

Բաղդադի գրքի ցուցահանդեսի տնօրենը նշելով, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին, հավելեց.«Թեհրանի գրքի տոնավաճառը շատ ավելի մեծ է, քան Բաղդադի գրքի տոնավաճառը: Թեհրանի գրքի ցուցահանդեսը կառավարական միջոցառում է, և կառավարությունը կարգավորում է նրա գործերը. Բայց Բաղդադի ցուցահանդեսը մասնավոր է, և մենք ավելի փոքր տարածք ունենք գործեր անելու համար»:

Այն մասին, թե արդյոք մտադիր են Իրաքում արաբերեն թարգմանել իրանական ժամանակակից գրականությունը (գեղարվեստական, և պոեզիա)  նա ասել է․-Թեհրանի գրքի ցուցահանդեսում մեր ներկայության ընթացքում մենք ցանկանում ենք պայմանագրեր կնքել, գրքեր թարգմանել արաբերեն և ավելի շատ համագործակցել հրատարակիչների հետ:

***********************

Աբու Մուհամմադ Մուշարաֆ ալ-Դին Մուսլեհ իբն Աբդուլլահ իբն Մուշարաֆը, որը հայտնի է «Սաադի» անունով, իրանցի հայտնի բանաստեղծ և գրող է եղել հիջրեի 7-րդ դարում։ Իրանցի այս մեծ բանաստեղծի հատուկ կոչումներից են՝ «Խոսքի վարպետ», «Խոսքի արքա», «Հավերժության շեյխ»։ 
Նրա խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը պոեզիայում ու արձակում աշխարհահռչակ են և բոլորին հայտնի։ Շատ գեղեցիկ ու գրավիչ է Սաադիի քնարերգությունը բարոյականության ու միստիկայի մասին։ Սաադիի բոլոր ստեղծագործությունները, ներառյալ պոեզիան և արձակը, հավաքված են մի գրքում։ Բայց նրա երկու ստեղծագործությունները՝ «Բուստան»-ը եւ «Գոլեստան»-ը, լույս են տեսել երկու անկախ գրքերով։ «Բուստան»-ը չափածո, իսկ «Գոլեստան»-ը՝ չափածո և արձակ։

Սաադիի «Բուստան»-ը կամ Սաադինամեն ճանապարհորդությունների և պատմվածքների ժողովածու է, որը գրված է մասնավի բանաստեղծության տեսքով, որը բաղկացած է մոտ 4000 բանաստեղծական տողից։

Այս հոյակապ աշխատության մեջ մենք հանդիպում ենք բազմաթիվ մեջբերումների, ասացվածքների և պատմությունների, որոնք էպիկական բնույթ ունեն և անդրադառնում են հոգևոր զարգացման և միստիկայի հետ կապված տարբեր խնդիրներին:
Այս գրքում քննարկված դրական բարոյական հատկություններից են՝ Աստծո կամքին ենթարկվելը, չափավորությունը, բարոյականության զարգացումը, սերն ու բարությունը, բարությունը ուրիշների հանդեպ, երախտագիտությունն ու գոհունակությունը, ինչպես նաև խոնարհությունն ու համեստությունը:

Այս հոյակապ աշխատությունն ունի տասը գլուխ, որոնք ներառում են.

Գլուխ առաջին. Արդարության, խոհեմության և դատողության մասին

Գլուխ երկրորդ՝ բարության մասին

Գլուխ երրորդ. Սիրո և ոգևորության մասին

Գլուխ չորրորդ. Խոնարհության մասին

Գլուխ հինգերորդ. Գոհունակության մասին

Գլուխ վեցերորդ. Ժուժկալության մասին

Գլուխ յոթերորդ. Դաստիարակության մասին

Գլուխ ութերորդ՝ ի երախտագիտություն բարեկեցության

Գլուխ իներորդ. Ապաշխարության և ճիշտ ուղու մասին

Գլուխ տասներորդ. Աղոթքներ և գրքի ավարտի մասին

Սաադիի «Գոլեստանը», որը շատերի կարծիքով պարսկական գրականության մեջ ամենաազդեցիկ արձակ գիրքն է, գրված է ութ գլուխներով։ Նրա գրվածքների մեծ մասը կարճ են և պատմվածքների ու բարոյական խորհուրդների տեսքով։

Գլուխ առաջին. Թագավորների կյանքի մասին

Գլուխ երկրորդ. Դերվիշների էթիկայի մասին

Գլուխ երրորդ. Գոհունակության առաքինության մասին

Գլուխ չորրորդ. Լռության օգուտների մասին

Գլուխ հինգերորդ. Սիրո և երիտասարդության մասին

Գլուխ վեցերորդ. Թուլության և ծերության մասին

Գլուխ յոթերորդ. Կրթության ազդեցության մասին

Գլուխ ութերորդ. Խոսելու էթիկետի մասին

Հաքիմ Աբուլ-Ֆաթհ Օմար իբն Իբրահիմ ալ-Խայամին, որը հայտնի է որպես «Խայամ», իրանցի փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ և բանաստեղծ էր, ծնվել է Նիշապուրում 439 թվականին: Խայամն ուներ արտասովոր խելք, հզոր հիշողություն, բացի գրականությունից, նա լայն գիտելիքներ ուներ նաև մաթեմատիկայի, աստղագիտության, փիլիսոփայության, կրոնի, պատմության, ժամանակագրության և երաժշտության ոլորտներում։ Խայամի մեծ կարգավիճակն ու համբավն իր ժամանակներում ստիպեցին նրա ժամանակակիցներին գովաբանել նրան մեծ կոչումներով՝ Իմամ, Փիլիսոփա և Հուջաթ ալ-Հաղ: Նրա ռուբայաթները համաշխարհային ճանաչում ունեն։