Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա
https://parstoday.ir/hy/news/world-i232518-Ռուսաստանը_կարող_է_անցնել_4_օրյա_աշխատանքային_շաբաթվա
Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա: Դա կարող է հնարավոր դառնալ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2025 14:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա

Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա: Դա կարող է հնարավոր դառնալ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը:

«Ժամանակի ընթացքում մենք կանցնենք քառօրյա աշխատանքային շաբաթվա, բայց առանց խիստ կանոնակարգերի՝ ամեն ինչ աստիճանաբար կլինի», - ասել է Նիլովը։

Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում մարդիկ ավելի շատ կհանգստանան։ Պատգամավորը կարծում է, որ դա հնարավոր է կլինի ճկուն զբաղվածության, այդ թվում՝ հեռահար աշխատանքի, ինչպես նաև տեխնոլոգիաների և նոր լուծումների ավելի լայն կիրառման շնորհիվ։

tert.am