Իրանում քրիստոնյաները ապրում են հարգանքի և հավասարության ներքո
(last modified Tue, 13 May 2025 14:40:14 GMT )
Մայիս 13, 2025 18:10 Asia/Tehran
  • Իրանում քրիստոնյաները ապրում են հարգանքի և հավասարության ներքո

Pars Today- Քրիստոնեությունը թույլատրվա՞ծ է Իրանում։ Այս հարցի պատասխանը կարելի է փնտրել Իրանի քրիստոնեական համայնքների առօրյա կյանքում, որտեղ մզկիթների կողքին գտնվող պատմական եկեղեցիները խորհրդանշում են միաստվածական կրոնների խաղաղ համակեցությունը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հակառակ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների ենթադրությանը , Իրանում քրիստոնյաները ոչ միայն ճանաչվում են որպես հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիներ, այլև ակտիվ դիրք ունեն երկրի քաղաքական կառուցվածքում։

Քրիստոնյա պատգամավորներ խորհրդարանում և հավասար իրավունքներ

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ միաստվածական կրոնների հետևորդները, այդ թվում՝ քրիստոնյաներն ու հրեաները, ունեն մուսուլմանների հետ  հավասար իրավունքներ։ Նրանք ոչ միայն ազատորեն գործունեություն են ծավալում սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում, այլև ունեն  պատգամավոր Իսլամական խորհրդարանում։ 

Իրանի իսլամական խորհրդարանում ասորի և քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր  Շարլի  Էնվիե Թեքիեն վերջերս ընդգծել է. «Կրոնական փոքրամասնությունների ներկայությունն Իրանում ազգային համերաշխության և միասնության խորհրդանիշ է»։ Նրա խոսքով՝ Իրանում բոլորն ունեն հավասար հնարավորություններ և իրավունքներ, իսկ որոշ դեպքերում ելնելով կրոնական փոքրամասնությունների հարցերից, նրանց համար ապահովված  է դրական խտրականություն։

Կրոնական համակեցություն․ Եկեղեցուց մինչև ռազմաճակատներ

Իրանում  քրիստոնյաները միշտ ակտիվ ներկայություն են ունեցել ազգային կարևոր ասպարեզներում։ Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրյալ  պատերազմի ընթացքում տասնյակ քրիստոնյա քաղաքացիներ նահատակվեցին և նրանց անուններն ընդգրկվեցին միասնության նահատակների շարքում։ Այս մասնակցությունը  վկայում է հայրենիքի հանդեպ նրանց կապվածության ու նվիրվածության մասին։

Իմամ Խամենեիի գնահատանքը քրիստոնյաների զոհաբերությունների համար

Իրանի իսլամական համակարգի կողմից քրիստոնեական համայնքի նկատմամբ ուշադրության հստակ խորհրդանիշներից մեկը հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի հաճախակի այցելություններն են հայ և ասորի նահատակների ընտանիքներին։ Նա այս հանդիպումները հիշատակել է իր տպավորիչ հուշագրություններում.

«Ես հաճախ եմ այցելել հայ և ասորի նահատակների տներ, և բարեբախտաբար այս տարի ես կարողացա այցելել մի քանի հայ նահատակների տներ։ Ես տեսնում եմ, որ նրանք նվիրվածության զգացում ունեն իրենց երկրի նկատմամբ։ Դա նշանակում է, որ նրանք իրենց պահել են իրական նվիրվածությամբ։ Պատերազմի ժամանակ հիշում եմ, որ այս հայ քրիստոնյաներից մի քանիսը եկել էին Ահվազ։ Ես տեսա մի խումբ մարդկանց, որոնք նստած էին օդանավակայանում։ Ես հարցրի. «Ո՞վքեր են այս մարդիկ»։ Ինձ ասացին, որ նրանք հայեր են, նրանք գալիս են ռազմաճակատ արդյունաբերական աշխատանքների համար։ Հայերը հմուտ են արդյունաբերական և տեխնիկական աշխատանքների, մեքենաների և այս բաների մեջ, և նրանք եկել են օգնելու և ծառայելու։ Հանգուցյալ Չամրանը նրանց ներգրավեց աշխատանքներում։ Այս մարդիկ աշխատել ու ծառայել են քրտնաջան, և նրանցից մի քանիսը նահատակվել են»։ 2014 թվականի հունվարի 26

 

Հոգևոր առաջնորդների պատմությունները կրոնական ազատության մասին

Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդը վերջերս Իրանում քրիստոնյաների կյանքի վերաբերյալ հայտարարել է. «Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ ապրում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում,որտեղ քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրների պես են»։  Գերշ․ Տ․Գրիգոր Արք․ Չիֆթճյանը  Իրանում տիրող իրավիճակը  համեմատելով տարածաշրջանի այլ երկրների հետ հավելել է․ «Շատ մուսուլմանական երկրներում եկեղեցիների վրա խաչերի տեղադրումն արգելված է, բայց մենք Իրանում նման սահմանափակումներ չունենք»։

 

Հանդուրժողականության մոդել գերլարված տարածաշրջանում

Մինչ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում կրոնական լարվածություն է տիրում, Իրանը, որպես մուսուլմանական մեծամասնությամբ երկիր, անվտանգ մթնոլորտ  է ապահովել կրոնական փոքրամասնությունների համար։ Քրիստոնյաների, այդ թվում՝ ականավոր բժիշկների և ինժեներների  ակտիվ ներկայությունը գիտական, գեղարվեստական ​​և քաղաքական ասպարեզներում, ինչպես նաև Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված արարողության ազատորեն կատարումն իրական պատկեր են ուրվագծում նրանց դիրքի մասին Իրանի հասարակությունում։

Այս զեկույցը ցույց է տալիս, որ քրիստոնեությունը ոչ միայն թույլատրվում է Իրանում, այլև  քրիստոնեության հետևորդները վայելում են հարգանք, անվտանգություն և հավասար հնարավորություններ Իսլամական Հանրապետության օրենքների ներքո։