Ապրիլ 29, 2024 11:16 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ, Արևմտյան երկրներում հակաիսրայելական ուսանողական պայքարը ճնշումներով չի լռեցվի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ արևմտյան երկրներում մեկնարկած հակաիսրայելական ուսանողական շարժումը մեծ իրադարձություն է և այն բռնության միջոցով լռեցնել հնարավոր չէ։

Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, անդրադառնալովց շարժման մասնակիցների ձրեբակալություններին ու նրանց նկատմամբ կիրառվող ճնշմանն Էբրահիմ Ռայիսին նշել է, որ դա հերթական անգամ վկայում է, որ ազատության մասին Արևմուտքի պնդումները կեղծ են։

Նա հավելել է․ «Գազայի նահատակների մաքուր արյան շնորհիվ համաշխարհային հանրության  համար առավել քան երբևէ բացահայտվել է արևմտյան քաղաքակրթության իրական դեմքը և պարզ է, որ խոսքի ազատության պահանջատերերն իրենց գերիշխանությունը պահպանելուց բացի, այլ նպատակ չունեն»։ 

Բարձր գնահատելով ԶԼՄ-ների դերն Արևմուտքի իրական դեմքը բացահայտելու հարցում, Ռայիսին հավելել է. «Ուսանողներին ձերբակալելով ու նրանց նկատմամբ բռնություն գործադրելքվ, այս շարժումը չի լռեցվի»։

Պիտակ