Ապրիլ 29, 2024 15:40 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի խոսնակ․ Սիոնիստների նկատմամբ 10 երկրների հովանավորությունը հաջողություն չի ունեցել

ԻՀՊԿ-ի խոսնակն ասել է․- Պաշտպանության ոլորտում 10 երկրներ օգնեցին Սիոնիստական ​​ռեժիմին «Ճշմարիտ խոստում» պատժիչ գործողության ընթացքում, սակայն, ի վերջո, իսլամական Իրանը հաղթանակեց հիշյալ երկրների պաշտպանական համակարգի նկատմամբ։

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի դեմ «Ճշմարիտ խոստում» պատժիչ գործողությանը, բրիգադային գեներալ Ռամազան Շարիֆն ասել է․- Այս օպերացիան իրականացվել է Իրանում արտադրված զինատեսակներով, և դրա ուժգնությունն այնպիսին է եղել, որ թշնամիները ստիպված են երկար ժամանակ ստուգել, ​​թե ինչպես է դա իրականացել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ասել է. - Ալ-Աքսայի փոթորիկ գործողությունն ամրապնդեց աջակցությունը Պաղեստինին, և այս հզոր գործողությունն իրականացվեց մի ռեժիմի դեմ, որը բազմիցս հայտարարել է, թե տարածաշրջանում ապահով ամրոց է:

Միևնույն ժամանակ, բրիգադային գեներալ Ռամզան Շարիֆը «Ճշմարիտ խոստում» գործողությունը անակնկալ գործողություն չի համարել և հավելել է, որ երբ նետվեց առաջին անօդաչու թռչող սարքը, սիոնիստ ​​թշնամին և նրա աջակիցները սպասում էին իրանական հրթիռային հարձակումների շարունակմանը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ասել է․- «Ճշմարիտ խոստում» պատժիչ գործողությունը, Իրանի ժողովրդից բացի, ուրախացրել է նաեւ աշխարհի բոլոր շիաներին ու ազատատենչներին։

Պիտակ