Ապրիլ 30, 2024 17:38 Asia/Tehran
  • Գեղեցիկ Իրանը․ Պարսից ծոցի գունավոր գեղեցկությունը

Պարսից ծոցն իր գունավոր գեղեցկությամբ գոհարի պես փայլում է Իրանի հարավային ափին։

Պարսից ծոցի անունը պատմության ընթացքում և  ՄԱԿ-ում գրանցված վավերական փաստաթղթերի ու հնագույն  աշխարհագրական քարտեզների  վկայությամբ միշտ  ուղեկցվել է Իրանի անվան հետ։ Այս գեղեցիկ կապույտ ջրատարածքը միահյուսված է Իրանի պատմության և քաղաքակրթության հետ:

  Պարսից ծոցի ռազմավարական դիրքը և Հորմուզի նեղուցի կարևոր դերը ծովային տնտեսության մեջ , գեղեցիկ ու գունավոր ափերի հետ մեկտեղ  պատճառ են դարձել,որ այս կապույտ ջրատարածքը մշտապես լինի   աշխարհի մարդկանց, պատմաբանների և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:

Պարսից ծոցն իր բազմազան և հիասքանչ կղզիներով, ինչպիսիք են Լարկը, Հորմուզը և պորտուգալացիների ամրոցը,  ողջ տարվա ընթացքում հյուրընկալում է իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների։

Իրանցիները ներկա գտնվելով Պարսից ծոցի գեղատեսիլ ափերին, դիտում և վայելում են իրենց պանծալի ինքնությունն ու քաղաքակրթությունը։