Մայիս 01, 2024 09:49 Asia/Tehran
  • Թեհրանի Շարիֆ համալսարանի ուսանողները ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն աշխարհի տարբեր երկրներում մեկնարկած Պաղեստինի աջակցության շարժման մասնակից ուսանողների

Թեհրանի Շարիֆ համալսարանի ուսանողները հավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն աշխարհի տարբեր երկրներում պաղեստինամետ ցույցեր անցկացնող ուսանողների։ Ակցիայի մասնակիցները դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող՝ պաղեստինցիների ցեղասպանությունը։

Օրերս Իրանի տարբեր համալսարանների ուսանողները նույնպես մասնակցել են հակասիոնիստական ցույցերի, իրենց աջակցությունը հայտնելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում Պաղեստինի աջակցության ուսանողական ցույցերի մասնակիցների։ 

Իրանի ամբողջ տարածքում կայացած ակցիաների մասնակից ուսանողներն ու դասախոսներն իրենց աջակցությունն են հայտնել ամերիկացի ու եվրոպացի ուսանողներին, որոնք  դատապարտում են համաշխարհային տարբեր կառույցների լռության պայմաններում հատկապես Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործությունները։ Նրանք նաև դատապարտել են ամերիկյան ոստիկանության կողմից ցուցարար ուսանողների նկատմամբ բռնության գործադրումը։ 

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Կոլումբիայի համալսարանում մեկնարկած հակասիոնիստական բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները դատապարտում են Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և իրենց աջակցությունը հայտնում պաղեստինցիներին, չնայած իշխանությունների ճնշումներին, անցկացվել են նաև երկրի այլ ԲՈՒՀ-երում, այդ թվում՝ Յեյլում, Նյու Յորքում, Հարվարդում, Տեխասում, Հարավային Կալիֆորնիայում։

Նմանատիպ ցույցեր են անցկացվել նաև եվորպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրիայում։

Պիտակ