Մայիս 04, 2024 19:15 Asia/Tehran
  • Չինացի ներդրողներ. Իրանը հնարավորությունների երկիր է

Չինացի ներդրողների պատվիրակությունը հայտարարել է, որ Իրանը հնարավորությունների երկիր է, և երկու երկրների ընկերությունների միջև հարաբերությունների ընդլայնումը կհանգեցնի Իրանում չինացի ներդրողների թվի ավելացմանը։

Լինգ Ռոնգ Մինգը, ով գլխավորում էր Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման հնարավորությունների 6-րդ  ցուցահանդեսին մասնակցած չինացի ներդրողների պատվիրակությունը, գոհունակություն  հայտնելով այս մասնագիտացված միջոցառմանը ներկա գտնվելու հնարավորության կապակցությամբ, ասել է,-

         Չինական ընկերությունների ներկայացուցիչները այցելելով Իրանի մասնագիտացված ցուցահանդեսներ ծանոթանում են իրանական ընկերությունների հնարավորություններին և   հիմք է ստեղծվում  երկու երկրների միջև տնտեսական զարգացման և ներդրումների համար։

Նշելով, որ Թեհրանի դեմ արևմտյան լրատվամիջոցների բացասական քարոզչությունը բացասաբար է ազդել որոշ չինացիների՝ Իրան այցելելու ցանկության վրա, Լինգ Ռոնգ Մինգը հավելել է.

      Իրանի ժողովրդի հետ ծանոթանալը և  իրանական ընկերությունների ճանաչելը   կարող են նպաստել  չինական ընկերությունների ներկայացուցիչների թվի ավելացմանը։ 

Լինգ Ռոնգ Մինգը  հստակեցրել է,-

      Իրանի հետ Չինաստանի հարաբերությունները, ինչպես Պեկինի հարաբերությունները  Պակիստանի ու Ռուսաստանի հետ, վեր են  տնտեսական շահերից:

2َ024 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը  Թեհրանում անցկացվել է Իրանի արտահանման հնարավորությունների  (Iran Expo) վեցերորդ ցուցահանդեսը:

Այս ցուցահանդեսը հյուրընկալել է ավելի քան 2 հազար գործարարների, ներդրողների և օտարերկրյա գործարարների աշխարհի ավելի քան 100 երկրներից, ինչը հանգեցրել է բանակցությունների և գործարար փոխհարաբերությունների Իրանի խոշորագույն արդյունաբերական ապրանքանիշերի հետ՝ արդյունաբերական տարբեր ոլորտներում։

Այս հնգօրյա ցուցահանդեսում ներկայացվել են ապրանքներ և ձեռքբերումներ՝  արդյունաբերական և գյուղատնտեսական տարբեր ոլորտներում յոթ ապրանքային խմբերում,ներառյալ սննդամթերք, գյուղատնտեսություն և ձկնարդյունաբերություն, գորգեր և ձեռարվեստ և զբոսաշրջություն, բժշկական սարքավորումները, քիմիական, կոսմետիկ և առողջապահական արտադրանքներ, շինարարական արդյունաբերություն և տեխնիկա-ինժեներական և նավթաքիմիական ծառայություններ։

Իրանական 800 ընկերություններ մասնակցել են Իրանի արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին, որն անցկացվել է 50 հազար մետր մակերեսով 17 ցուցասրահներում։