Մայիս 10, 2024 17:14 Asia/Tehran
  • Իրանական Sina ռոբոտը կոտրեց ամերիկյան վիրաբույժ ռոբոտի մենաշնորհն ու հայտնվեց համաշխարհային շուկաներում

Իրանական Sina ռոբոտն աշխարհի ամենաժամանակակից ռոբոտ վիրաբույժներից է։ Համակարգը ներկայացվել է 2015թ Թեհրանում կայացած Innotex ցուցահանդեսի շրջանակներում։

Ռոբոտը նախագծած իրանցի մասնագետները դրա կառուցմամբ մուտք գործեցին բժշկական ճարտարագիտության ոլորտ, որը տեխնոլոգիայի ամենաբարձր մակարդակներից է։

Նախքան Sina ռոբոտի ստեղծումն աշխարհում միակ վիրաբուժական ռոբոտն ամերիկյան DaVinci ռոբոտն էր։Իրանական ռոբոտն իր անունը ստացել է իրանցի հայտնի գիտնական և բժիշկ Էբնե Սինայի՝ Ավիցեննայի անունից։

Համակարգը մշակել են Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի բիոմեխանիկայի բաժնի և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանին կից Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի կենսաբժշկական և ռոբոտային տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի մասնագետները։Այն բաղկացած է երկու բաժիններից՝ հեռակառավարվող վիրաբուժական կոնսոլը և վիրաբույժ ռոբոտները, որոնք գտնվում են հիվանդի մահճակալի մոտ:

Վիրաբուժական վահանակը ներառում է մոնիտոր, երկու ուղղորդող ռոբոտ և ոտքով կառավարող ոտնակ։ Վիրաբույժը մոնիտորի վրա հետևում է վիրահատության վայրից ուղարկված պատկերներին և հեռակա կարգով կառավարում վիրաբուժական գործիքներն ու տեսախցիկը:Երեք հետևորդ ռոբոտները, այդ թվում՝ երկու գործիք կրող ռոբոտները և տեսանկարահանող ռոբոտը, որոնք տեղակայված են հիվանդի մահճակալի մոտ, կատարում են վիրաբույժի հրամանները։

Վիրահատության ընթացքում ուղղորդող ռոբոտները ստանում են վիրաբույժի ձեռքերի շարժումները և վերացնելով ամենափոքր թրթռոցը, դրանք փոխանցում հետևորդ ռոբոտներին, որպեսզի վիրահատությունն իրականացվի բարձր ճշգրտությամբ։Հիվանդի մահճակալին հետևող ռոբոտների և վիրաբուժական կոնսոլում գործող ռոբոտների միջև կապը հաստատվում է ինտերնետի միջոցով, ուստի վիրահատությունը կարող է իրականացվել երկրի ամենահեռավոր շրջաններում կամ նույնիսկ օվկիանոսային նավի վրա:

Sina ռոբոտի արտահանված առաջին մոդելը եղել է Flex-ը, որը գնել է Ինդոնեզիան՝ 2021 թվականին։ Հատկանշական է, որ այս երկիրը նախկինում գնել էր նաև ամերիկյան DaVinci հեռակառավարվող վիրաբուժական ռոբոտը։Սակայն վերջինիս շատ բարձր ծախսերի պատճառով, այն դադարել էին կիրառել և ինդոնեզացի վիրաբույժները շատ ուրախացան՝ տեղեկանալով իրանական ռոբոտի մասին։17:14