Մայիս 22, 2024 17:28 Asia/Tehran

Իսլամական Իրանի ժողովրդի բուռն ներկայությունը զոհված նախագահի և նրա ուղեկիցների հոգեհանգստի արարողությանը ևս մեկ անգամ ցույց տվեց համախմբվածության, միասնության, ինչպես նաև պայքարի ու դիմադրության ուղին շարունակելու դրսևորումները։

Այսօր (չորեքշաբթի) միլիոնավոր իրանցիներ մասնակցել են Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հոգեհանգստի արարողությանը։

Այս արարողությունը սկսվել է առավոտյան ժամը 7:30-ին Թեհրանի համալսարանում։ Առավոտյան ժամը 9:00-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը աղոթել է նահատակ այաթոլլահ Ռայիսիի և նրա ուղեկիցների մարմնի առաջ, որից հետո՝ սգավորները զոհվածների մարմինները իրենց ուսերին կրել են Թեհրանի համալսարանի մզկիթից մինչև Ազադի հրապարակ։

Թեհրանի քաղաքացիներից բացի, նախորդ օրվանից Թեհրանի համալսարան էին ժամանել նաև այլ քաղաքներից ու նահանգներից՝ մասնակցելու աղոթքի, հոգեհանգստի և մարմինների ուղեկցման արարողությանը։ Շատերը իրենց ձեռքին կրում էին Այաթոլլահ Ռայիսիի նկարը կամ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը։

Մյուս կարևոր կետն այս արարողությանը օտարերկրյա պաշտոնյաների ներկայությունն է, որը վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային դիրքի ու հեղինակության մասին:

Չորեքշաբթի կեսօրին տեղի է ունեցել հիշատակի մեծարման միջոցառում օտարերկրյա մոտ 70 պատվիրակությունների ներկայությամբ, այդ թվում՝ պատվիրակություններ երկրների ղեկավարների մակարդակով, պատվիրակություններ՝ նախարարների և տարբեր մակարդակներով, ինչպիսիք են խորհրդարանի նախագահները կամ հատուկ բանագնացները։