Մայիս 23, 2024 19:44 Asia/Tehran
  • «Մոջահեդին Խալղ» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Մասուդ Ռաջավին Իրաքի տապալված բռնապետ Սադամի կողքին
    «Մոջահեդին Խալղ» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Մասուդ Ռաջավին Իրաքի տապալված բռնապետ Սադամի կողքին

Այաթոլլահ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակության համար ահաբեկչների ուրախանալու պատճառները բազմաթիվ են։ Բայց այն պարագաներից մեկը, որ նրանք շատ են շեշտում,դա Այաթոլլահ Ռայիսիի դերն է իրանական 1360-ական(1980-ական) թվականներին «Մոջահեդին Խալղ» կոչվող ահաբեկիչներին լրջորեն պատժելու գործում:

 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և մի խումբ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքը մեծ ցավ պատճառեց  Իրանի ժողովրդին և այսօր ամբողջ ժողովուրդը սգում է երկրին ծառայած պաշտոնյաների  դառնաղետ կորուստը: Սա այն դեպքում, երբ Իրանի չարակամներն ու երկար պատմություն ունեցող ահաբեկիչները իրենց ուրախությունն էին հայտնում այս ողբերգության կապակցությամբ։

Շատ պատճառներ կան, թե ինչու են Իրանի թշնամիները ուրախանում այս միջադեպով։  Բայց այն պարագաներից մեկը, որ նրանք շատ են շեշտում, Այաթոլլահ Ռայիսիի դերն է իրանական 1360-ական(1980-ական) թվականներին «Մոջահեդին Խալղ» կոչվող  ահաբեկիչներին լրջորեն պատժելու և նրանց մահապատժի ենթարկելու  գործում:

Հարկ է նշել,որ այաթոլլահ Ռայիսին, որպես այդ ժամանակաշրջանի դատական ​​իշխանության պաշտոնյաներից մեկը, էական դեր է ունեցել ահաբեկիչների հանցագործություններին ու դավաճանություններին դիմակայելու և նրանց պատժելու գործում, և այս հարցը պատրվակ է դարձել Իրանի թշնամիների և ահաբեկիչների իրավահաջորդների համար , որոնք այս տարիների ընթացքում լայնածավալ հարձակումներ են գործել նրա դեմ։

Ռաջավիի ահաբեկիչների սպանությունների պատմությունը

Մինչև հեղափոխությունը Իրանում ակտիվ խմբավորումների և շարժումների շարքում «Մոջահեդին խալղ կազմակերպությունը» ծանոթ անուն է Իրանի ժամանակակից քաղաքական պատմությանը հետևողների համար։ Անուն, որը հիշեցնում է դիվերսիա, ահաբեկչություն, ռմբակոծություններ և զինված գործողություններ, այն էլ այն իրավիճակում, երբ լուսահոգի Իմամ Խոմեյնիի  գլխավորած ժողովրդի մեծամասնության շարժումը որդեգրել էր Փահլավի ռեժիմի դեմ խաղաղ պայքարի ուղին։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից և իրանցիների կողմից  «Մոջահեդին խալղ» կազմակերպության ծայրահեղ մտքերն ու պահվածքը մերժվելուց հետո,  այս կազմակերպությունը փորձեց իշխանությունը զավթել զինված միջոցներով։

Մասուդ Ռաջավին, որպես կազմակերպության ղեկավար, նկատի էր առել  Իսլամական Հանրապետությանը դիմակայելու մի քանի  փուլեր։

Առաջին փուլը կոչվում էր «համակարգն անապագա դարձնել»։ Դա նշանակում է ոչնչացնել համակարգի կայունությունն ու ապագան՝ սպանելով Իրանի պաշտոնյաներին։

Այս փուլում, որը սկսվեց իրանական 1360 թվականի խորդադ ամսի 30-ին(1981 թվականի հունիս ամսի 21) և շարունակվեց մինչև 1361(1982) թվականի ամառը, ականատես եղանք Իսլամական Հանրապետության պաշտոնյաների դեմ իրականացված ամենամեծ ահաբեկչական գործողությանը։ «Իրանի Իսլամական Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի պայթյունի ողբերգությունը, որի հետևանքով նահատակվել են նահատակ Բեհեշթին և համակարգի ավելի քան 70 ազդեցիկ պաշտոնյաներ, նշված դեպքերից մեկն է։ Գործողություն, որը «Ռաջավին» անվանել է «մահացու հարված».

Նահատակ Բեհեշթին՝ Մոջահեդին Խալղ կազմակերպության ահաբեկիչների կողմից Իսլամական Հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակի պայթյունից հետո

«Մոջահեդին Խալղ» ահաբեկչական կազմակերպությունը ձգտում էր ռմբակոծել Իմամ Խոմեյնիի տունն ու գրասենյակը, սակայն  դա նրան չհաջողվեց, մինչև կենտրոնացավ իր հաջորդ թիրախի՝ ժամանակի նախագահի և վարչապետի  (նահատակներ Ռաջայի և Բահոնար)  սպանության վրա , եւ հզոր ռումբի պայթյունի հետևանքով նրանք նահատակվեցին։ 

Բացի քաղաքական պաշտոնյաների սպանությունից, «Մոջահեդին Խալղ» կազմակերպությունը դիմել է նաև կրոնական գործիչների սպանությանը, և ուրբաթօրյա 5 աղոթապետերի սպանությունը  այս կազմակերպության հանցագործությունների մեկ այլ օրինակ է։

Ամերիկացիների հետ մեծ մտերմություն ունեցող «Մոջահեդին Խալղ» ահաբեկչական կազմակերպության  վերլուծությունն այն էր, որ ինքնիշխանության բուրգի գագաթը հարված է ստացել, և  պետք է  երկրորդ փուլ մտնելով  անապահովություն և ճգնաժամ  առաջացնել Իրանում։

Այս կապակցությամբ կազմակերպության անդամները Մասուդ Ռաջավիի անունից փողոցներում և շուկաներում մահափորձ են իրականացրել մարդկանց դեմ, սկսած նպարավաճառներից ու հացթուխներից մինչև անպաշտպան կանայք ու անմեղ երեխաներ։ Նրանք  Լեյլա Նուրբախշ անունով երեք տարեկան աղջնակին   ողջ-ողջ այրեցին կրակի մեջ։ 

Իրանցի երեխան, ով 1360-ականներին վիրավորվել էր «Մոջահեդին Խալղ» կազմակերպության  ահաբեկիչների հանցագործություններ հետևանքով 

Բայց սրանք ահաբեկչական կազմակերպության միակ հանցագործությունները չէին Իրանի ժողովրդի դեմ։ Պարտադրյալ պատերազմի ժամանակ երբ Իրաքի  բաասկան ռեժիմն  ԱՄՆ-ի աջակցությամբ ագրեսիա իրականացրեց  Իրանի դեմ, Ռաջավիի ահաբեկիչները կանգնեցին բաասական ռեժիմի և Սադդամի կողքին և լայնածավալ ծառայություններ մատուցեցին բաասական ռեժիմին լրտեսության ոլորտում: Նրանք շատ շուտ  վաստակեցին  բաասական ռեժիմի հինգերորդ շարասյունը լինելու կոչումը։Նրանք նույնիսկ իրանցի մարտիկների համազգեստով ներթափանցեցին իրանական ուժերի շարքեր և մահափորձ կատարեցին իրանցի մարտիկների դեմ։ Ռաջավիի ահաբեկիչները սպանել են նաեւ իրաքյան քրդերին, ովքեր դեմ էին Սադդամին։

«Մասուդ Ռաջավին» և Իրաքի բռնապետ Սադամը

Պարտադրված պատերազմի ժամանակ նրանք կազմակերպեցին մի քանի գործողություններ և ուղղակիորեն մտան մարտի դաշտ, ինչպես օրինակ՝ «Աֆթաբ» կամ «Խորշիդ Թաբան» գործողությունները, որոնք հանգեցրեցին մոտ 3500 մարդու նահատակության և վիրավորման, իսկ 508 իրանցի զինվոր գերի ընկավ: «Մերսադ» գործողության ընթացքում այդ ահաբեկիչների կողմից գերեվարվեցին  Իրանի  977  քաղաքացիներ։Նրանք նաև թույլ տվեցին սարսափելի հանցագործություններ, ինչպիսին են՝ մարդկանց ողջ-ողջ այրելը, հիվանդներին գլխատեելը և հիվանդանոցի հրկիզելը,որի հետևանքով այրվեցին բոլոր մայրերն ու նրանց երեխաները։ 

Բացի այդ, նաև կարելի է նշել նրանց դերը իրանական 1366 թվականին (1987 թ․)Մեքքայում իրանցի ուխտավորների սպանության գործում։ Այս իրավիճակում էր, որ այաթոլլահ Ռայիսին որպես դատական ​​գործիչ ասպարեզ  դուրս եկավ  Իրանի ժողովրդին լրջորեն պաշտպանելու   և Թեհրան  ներթափանցած ու այս քաղաքում տեղակայված ահաբեկիչների դեմ պայքարելու համար։

Մարդ, ով դատական կառույցներում իր ներկայության ընթացքում դարձավ Թեհրանի ահաբեկիչներին պատժողը և ամուր  կանգնեց, որպեսզի ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչները այլևս մեր պատմածից ավելի շատ չկոտորեն Իրանի և Թեհրանի ժողովրդին։

 

Ռայիսիի հանդիպումը Իմամ Խամենեիի հետ

 

Հիմա պետք է հարցնել, թե ինչու՞ Արևմուտքը և նրա լրատվամիջոցները  Ռայիսիի գործողությունները բարձր գնահատելու փոխարեն հակված  են ահաբեկչական խմբավորումներին համահունչ՝  փչացնել նախագահի իմիջը,   և շարունակել վարել ստի տարածման և պատմական փաստերը քողարկելու քաղաքականություն։ Արևմուտքը ինչ է շահում դրանից։ 

«Մոջահեդին Խալղ» ահաբեկչական խմբավորման ներկայիս ղեկավար Մարիամ Ռաջավին  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան և մտերիմ ընկեր՝   Ռուդի Ջուլիանիի կողքին

Աղբյուրներ՝

Ասղարի, Հոսեյն. 1403. Ի՞նչն է պատճառը, որ թշնամիները ուրախանում են Ռայիսիի նահատակությամբ. Mehr լրատվական գործակալություն

NICHOLSON, EMMA. 2003. MKO terror threat. Politico